×


Քրիստինան, Արեւոն, Սոնան եւ մյուսները երգել են “The Band”-ի տարեդարձին :)

Կարինե Առուստամյանն ու “The Band”-ի երաժիշտներն արդեն մեկ տարի է` ելույթ են ունենում երեւանյան երաժշտական ակումբներում` ներկայացնելով R&B, փոփ, սոուլ, ֆանկ հիթեր: Առաջին տարեդարձի առթիվ  օրերս “Ուլիխանյան” ակումբում տոնական համերգ էր:

"The Band"-ը տոնել է առաջին տարեդարձը


Ողջունելով հյուրերին` երգչուհին խոստովանել է, որ խումբը կազմավորելիս գիտակցել են սպասվելիք դժվարությունների մասին, բայց չեն պատկերացրել` որքան խոչընդոտներ կարող են լինել.“Այնքան շատ ենք սիրում մեր աշխատանքը, որ չզգացինք` ինչպես անցավ բազմաթիվ խնդիրներով լի տարին: Պայքարել ենք, որ մեզ ճանաչեն, մեր երաժշտությունը որակյալ լինի, եւ հասանք այն արդյունքին, որ արդեն բավական հաճախ ենք հրավերներ ստանում”:

"The Band"-ը տոնել է առաջին տարեդարձը


Համերգի բացումն արել է դաշնակահար, վոկալիստ Հովսեփ Երեմյանը` կատարելով Սթիվի Ուանդերի երգերից, իսկ Կարինեն ընտրել էր հիթեր Դաֆիի, Շադեի, Ջեսի Ջեյի, Լյուկի Լիի եւ այլ կատարողների երգացանկից: Իրենց ելույթներով խմբին շնորհավորել են երաժիշտ-ընկերները` Արեւո Գրիգորյանն ու “Imagine” բենդը, Բագրատ Տերտերյանը, Քրիստինա Մանգասարյանն ու “Absolute” բենդը, Սոնա Գյուլխասյանը, Նարինե Դովլաթյանը, Լեւոն Սարգսյանն ու “YellowStones” խումբը, Ջիվան Խաչատրայնն ու “The Gentleman's” խումբը:

Երեք մասից կազմված երեկոյի առաջին հատվածում Կարինե Առուստամյանը մատուցել է իր անակնկալը` մեկ տարին ամփոփելով լուսանկարների միջոցով, իսկ ավարտին խումբը նվեր է ստացել անդամների անուններով աստղ եւ կտրել տոնական տորթը:

"The Band"-ը տոնել է առաջին տարեդարձը


Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ շարունակելու են ակումբային ելույթները, իսկ առաջիկա համերգներին իրենց երգացանկը կհամալրվի նոր ստեղծագործություններով: Երաժիշտները նաեւ կներկայանան էթնոֆանկ  փորձարարական նախագծով եւ երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ կնկարահանեն.“Փորձում ենք միշտ համախմբված եւ նվիրված լինել, առաջինը գնահատում ենք մարդկային հատկանիշները: Յուրաքանչյուրս կարեւոր դեր ունի աշխատանքում եւ աշխատանքից դուրս”:

“The Band”-ը հանդես է գալիս հետեւյալ կազմով.

Կարինե Առուստամյան-վոկալ

Հովսեփ Երեմյան - դաշնամուր, վոկալ

Հովսեփ Եգանյան - հարվածային գործիքներ

Համլետ Շաղոյան - կիթառ

Հակոբ Թորգոմյան - բաս-կիթառ

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/, Անի Ասատրյանի եւ Օֆելյա Ջանիբեկյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին