×


Քրիստինե Պեպելյանը հիշում է նրանց, ում կորցրել է

Քրիստինե Պեպելյանը շուտով կներկայացնի իր նոր երգն ու տեսահոլովակը, որի թեման ընկերությունն է: Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը: Մարտ Բաբայանի հետ “Лишь любовь” զուգերգից հետո երգչուհին եւ ռեժիսորը երկրորդ անգամ են միասին աշխատում:

Քրիստինե Պեպելյանի նոր տեսահոլովակի մի շարք տեսարաններ նկարահանվել են Սեւանում


Երգը նախնական տարբերակով կոչվում է “Իմ ընկեր”, երաժշտության եւ խոսքերի հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, գործիքավորումն արել է երգիչ Հայկոն.“Լսեցի ու շատ հավանեցի. հենց այն երգն էր, որի հիման վրա նոր տեսահոլովակ ունենալու ցանկություն ունեցա”, - BRAVO.am-ին հայտնել է Քրիստինեն:

Նրա փոխանցմամբ` հերոսներին մարմնավորել են հայտնի դերասաններ, իսկ նկարահանումներն իրականացրել են Երեւանում ու Սեւանա լճի ափին.“Դեռ չեմ բացահայտի նրանց անունները, թող անակնկալ լինի: Կարծում եմ` շատերն այստեղ իրենց պատմությունը կտեսնեն, կհիշեն իրենց ընկերներին, որոնց կորցրել են: Այս երգը կատարելիս հիշում եմ իմ ընկերներին, ովքեր կյանքից անժամանակ հեռացել են` Վարդուհի Վարդանյանին, Մարկ Սաղաթելյանին”:

Քրիստինե Պեպելյանը


Խոսելով ընկերության մասին` Քրիստինեն նշել է, որ իր ամենամտերիմ ընկերը մայրն է.“Սիրում եմ մարդկանց հետ շփվել, բայց կստեմ, եթե ասեմ, որ շուտ եմ ընկերանում. միգուցե շատ հավանեմ մեկին, նա դառնա իմ շրջապատից, բայց մի քանի հանդիպումը բավական չէ, որ մտերիմ ընկերներ լինենք: Իհարկե, բոլորի համար չէ, որ ծնողը դառնում է ամենամտերիմ ընկերը, բայց իմ լավագույն ընկերը մայրս է”:

Քրիստինե Պեպելյանը` մայրիկի հետ


Թեեւ գերակշռում է ընկերուհիների թիվը, բայց Քրիստինեն ունի նաեւ տղա ընկերներ:).“Կարծում եմ` եթե տեսակով լավ ընկեր ես, ապա երկու սեռի հետ էլ կկարողանաս ընկերություն անել: Շոու-բիզնեսում էլ ունեմ մտերիմ ընկերներ` մի քանի հոգու գլխավորությամբ: Կան ընկերներ, որոնց հետ շփվում ենք դեռ մանկուց, երկար տարիների ընկերությունն իրենն ասում է, բայց սկզբունքային չէ, որ ամենալավ ընկերը պետք է մանկության ընկերը լինի”:

Նոր տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է մայիսի վերջին, իսկ այս շրջանում երգչուհին շատ ժամանակ է անցկացնում ձայնագրման ստուդիայում` իր երգացանկը համալրելով նոր ստեղծագործություններով:

BRAVO.am
Լուսանկարները` Քրիստինե Պեպելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին