×


Քրիստինե Պեպելյանի հարսանեկան անակնկալը երկրպագուհուն

Քրիստինե Պեպելյանն օրերս անակնկալ է մատուցել իր ամենահավատարիմ երկրպագուներից մեկին՝ հայտնվելով նրա հարսանյաց խնջույքին եւ կատարելով շնորհավորական մի քանի երգ: Այս մասին երգչուհին պատմել է BRAVO.am-ին՝ տրամադրելով նաեւ լուսանկարներն ու տեսանյութը:

Քրիստինե Պեպելյանն անակնկալ է մատուցել երկրպագուհուն


«Աննային ճանաչում եմ արդեն 15 տարի, կարելի է ասել՝ տեսել եմ, թե ինչպես է մեծացել: Նա շատ զուսպ, խոր աղջիկ է, ում հետ տարիների շփում ունենք: Նա ներկա է եղել իմ բոլոր միջոցառումներին: Երբ իմացա, որ պատրաստվում է ամուսնանալ, որոշեցի՝ պետք է այդ կարեւոր օրն իր կողքին լինեմ»,-ասել է նա:

Երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ իր քայլերով ուզում է ապացուցել, որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է՝ սերը, ծափահարությունը, հավատարմությունը. «Պատրաստվեցի ու թաքուն գնացի ռեստորան: Համոզված էի՝ շատ կուրախանա: Երբ հայտնվեցի դահլիճում ու տեսա նրա աչքերի փայլն ու հուզմունքը, ցանկացա ավելին անել իր համար»:

Քրիստինե Պեպելյանն անակնկալ է մատուցել երկրպագուհուն


Նա երկրպագուհու համար կատարել է իր երգացանկից չորս երգ՝ «Քոնն եմ», «Աչքդ լույս», «Երջանիկ եմ», «Շնորհավոր», այս իրադարձությունն առանձնահատուկ է համարում նաեւ իր համար.«Բոլոր այն միջոցառումներին, որ երգում եմ, հյուրերը նախապես իմանում են այդ մասին, իսկ այս դեպքում ոչ ոք չգիտեր: Ուրախանում եմ, որ իրենց կյանքի կարեւոր օրերին ինձ են հրավիրում որպես երգչուհի, բայց այս դեպքում ես պարզապես փոխադարձեցի այն հավատարմությունը, որ տարիների ընթացքում զգացել եմ իմ եւ իմ արվեստի հանդեպ. Աննան ցույց է տվել, որ կարեւոր դեր ունեմ իր կյանքում»:

Քրիստինե Պեպելյանն անակնկալ է մատուցել երկրպագուհուն


Քրիստինեի խոսքով՝ երկրպագուն ավելիին է արժանի.«Այդ օրը քրոջս ծնունդն էր, եւ ես մեր ընտանեկան միջոցառումը կիսատ եմ թողել, որպեսզի Աննայի կողքին լինեմ: Դրանից հետո մի տեսակ հպարտ տուն եկա, մեծ բավարարվածություն ու հանգստություն զգացի: Աննան իսկապես շատ հուզված էր, իմ կատարման ժամանակ շատ բարձր գոռաց. հույզերը տեղի տվեցին, չէր հավատում, նույնիսկ ասաց՝ շատ է իր համար, բայց ես կուզեի ավելին անել: Հյուրերն էլ շատ լավ ընդունեցին ինձ՝ բարձր ծափերով: Սա առիթ էր, որ եւս մեկ անգամ հանդիպեի իմ հանդիսատեսին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Քրիստինե Պեպելյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին