×


Քրիստիոնաս Դոնելայտիսի “Տարվա եղանակները”` հայերենով :)

Ազգային պատկերասրահում երեկ` սեպտեմբեր 25-ին, տեղի է ունեցել լիտվացի գրող Քրիստիոնաս Դոնելայտիսի “Տարվա եղանակները” պոեմի հայերեն հրատարակության շնորհանդեսը: Գրողին նվիրված միջոցառման կազմակերպիչը Հայաստանում Լիտվայի դեսպանատունն էր: ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Լեհաստանի, Բելառուսի եւ այլ երկրների արտակարգ եւ լիազոր դեսպաններն ընթերցել են պոեմից հատվածներ իրենց մայրենի լեզվով:

Քրիստիոնաս Դոնելայտիսի “Տարվա եղանակները” պոեմի հայերեն նոր հրատարակությունը


Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը ողջունել է հյուրերին` նշելով, որ դեսպանատունը կարեւորում է հայ ընթերցողներին լիտվական գրականության լավագույն նմուշներից մեկի հայալեզու մատուցումը:

Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը


Դեսպանատան հրավերով Երեւան էին ժամանել լիտվացի հյուրեր, նաեւ ներկա էին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը եւ այլք:

Ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Քրիստիոնաս Դոնելայտիսի “Տարվա եղանակները” պոեմի հայերեն հրատարակության շնորհանդեսը


Չորս մասից բաղկացած գիրքը թարգմանված է 14 լեզվով, որոնց շապիկները ցուցադրվել են պատկերասրահում: Պոեմը առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1996 թվականին, նոր հրատարակված “Տարվա եղանակներ”-ի թարգմանությունը կատարել է Ֆելիքս Բախչինյանը, որը եւս ներկա էր ընթերցմանը:


BRAVO.am
Լուսանկարները` էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին