×


Օվսաննա Մինասյանի ռոմանտիկ անակնկալն ամուսնուն

Օվսաննա Մինասյանն ու ամուսինն այս շրջանում ստիպված են ապրել օվկիանոսի հակառակ կողմերում, սակայն հեռավորությունը չի խանգարում նրանց իրար հաճելի պահեր պարգեւել: Եվ ահա, դերասանուհին սիրելիին տարեդարձի առթիվ երգ է նվիրել, այն էլ՝ հայտնի դերասանի օգնությամբ:

Օվսաննա Մինասյանն՝ ամուսնու հետ


«Արտակը ծննդյան տոնը հարազատների եւ մտերիմների հետ նշել է տեղի ռեստորաններից մեկում: Քանի որ դեռ հնարավորություն չունեմ նրա կողքին լինել, անակնկալս հասանելի դարձրեց Ռաֆայել Երանոսյանը, ում՝ խնջույքին հայտնվելը եւս անակնկալ էր»,-BRAVO.am-ին պատմել է Օվսաննան:

«Ես քեզ սիրում եմ» երգի հեղինակը, դերասանուհու փոխանցմամբ, մտերիմ ընկերուհին է՝ երգչուհի Լենա Ղազարյանը.«Ինքս եմ կատարում, իսկ հոլովակը պատրաստել ենք մեր լուսանկարներով, նշանադրության տեսանյութով եւ այլն»:

Օվսաննան նշել է, որ իրեն հաջողվել է հուզել սիրելիին.«Երեկույթի հյուրերը եւս հուզվել էին: Արտակի հուզմունքն այնքան մեծ էր, որ ոչինչ չէր կարողանում ասել: Կրկին ուզում եմ անսահման սեր, եռանդ ու արիություն մաղթել ամուսնուս, կարեւորը՝ առողջ լինի, թող տղամարդկային ուժն ու եռանդը միշտ ուղեկից լինեն իրեն: Կարծում եմ՝ ամենագեղեցիկը, նվիրականն ու կարեւորը դեռ միասին ենք ապրելու»:

Օվսաննա Մինասյանն՝ ամուսնու հետ


Մեր հարցին, թե երբ կմեկնի Միացյալ Նահանգներ, նա պատասխանել է.«Հստակ ասել չեմ կարող, հուսամ՝ շուտով: Չնայած՝ իր ներկայությունը միշտ հոգեպես զգում եմ, այնուամենայնիվ, կխոստովանեմ, որ շատ բարդ է. տարածությունը ստիպում է առավել կարոտել: Սակայն լավատեսորեն եմ մոտենում այս ամենին ու կարծում եմ, որ հնարավորինս շուտ կլինեմ սիրելիիս կողքին եւ իմ հաջորդ անակնկալներն արդեն անձամբ կմատուցեմ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Օվսաննա Մինասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին