×


Օվսաննա Մինասյանն ամուսնացել է

Օվսաննա Մինասյանն ու ամերիկաբնակ Արտակ Սարգսյանն այսուհետեւ պաշտոնապես ամուսիններ են: «Ուրիշի հոգին» սերիալի դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ հարաբերություններն օրինականացրել են սեպտեմբերի 20-ին, ինչին հաջորդել է ռեստորանային խնջույքը:

Օվսաննա Մինասյանն ամուսնացել է


«Սիրելիս 21 օրով վերադարձել էր Հայաստան, այդ ընթացքում էլ իրականացրինք ԶԱԳԱ-ի արարողությունը: Նրան այստեղ էր բերել կարոտը, քանի որ շուրջ 9 ամիս միմյանցից հեռու էինք»,-ասել է Օվսաննան:

Նա պատմել է, որ երեկույթին ներկա են եղել հարազատներն ու մտերիմ ընկերները. «Խնջույքը շատ լավ անցավ, իսկ սիրելիս չէր դադարում ամբողջ օրվա ընթացքում անակնկալներ մատուցել»:

Օվսաննա Մինասյանն ամուսնացել է


Զույգի հարսանեկան արարողությունը կկայանա Միացյալ Նահանգներում: Բացառիկ անդրադարձին սպասեք BRAVO.am-ում:): 

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Օվսաննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին