×


Ֆորշը քնե՞լ է “Գարեգին Նժդեհ” ֆիլմի պրեմիերային

BRAVO.am-ը պատմել է, որ “Գարեգին Նժդեհ” ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Գեղարվեստական այս կինոնկարի փակ պրեմիերաները տեղի են ունեցել “Մոսկվա” կինոթատրոնում, որոնց ներկա են եղել ինչպես ֆիլմի ստեղծագործական խումբը, այնպես էլ քաղաքական ու մշակութային մի շարք գործիչներ:

Ֆորշը եւ Արմեն Մազմանյանը \"Գարեգին Նժդեհ\" ֆիլմի պրեմիերային


Այսօր մամուլում լուրեր են տարածվել, թե երկու ժամից ավելի տեւողությամբ ֆիլմի դիտմանը մասնակցած Ֆորշը քնել է կինոդահլիճում: Երգիչը, սակայն, մեզ հետ զրույցում հերքել է վերոնշյալ տեղեկությունը. “Ով նման բան է ասել, սխալվել է, այդպիսի բան չկա”:

Ֆորշը


BRAVO.am-ի հարցին, թե ինչպիսին են “Գարեգին Նժդեհ” ֆիլմից իր տպավորությունները, նա հետեւյալ պատասխանն է տվել.“Հրաշալի ֆիլմ էր, ինձ շատ  դուր եկավ: Ողջունում եմ Հրաչ Քեշիշյանին նման անդրադարձի համար: Ուրախ եմ, որ վերջապես նման գործ արվեց: Գնահատելի է նաեւ ֆիլմի դիմահարդարի աշխատանքը”:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW