×


Ֆրանսահայ օպերային երգչուհի Մարիամ Սարգսյանը` Երեւանում

Երեւանում համերգներով հանդես կգա ֆրանսահայ օպերային երգչուհի Մարիամ Սարգսյանը: Նրա առաջին ելույթը նախատեսված է ապրիլի 19-ին` Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Մեցցո սոպրանոյին կնվագակցի դաշնակահար Արթուր Ավանեսովը:

Օպերային երգչուհի Մարիամ Սարգսյանը


Երեկոյի ընթացքում տեղի կունենա «Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ ձայնի եւ դաշնամուրի համար» ձայնասկավառակի շնորհանդեսը, որում ներառված են Ռոմանոս Մելիքյանի, Տիգրան Մանսուրյանի եւ Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները:

Oպերային երգչուհու հաջորդ բեմելը տեղի կունենա ապրիլի 20-ին` «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում: Կամերային երաժշտության համերգին ելույթ կունենան նաեւ կանադացի կլարնետահար Յուլիան Միլքիսը եւ դաշնակահար Արթուր Ավանեսովը: Կհնչեն Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի եւ Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործությունները, ինչպես նաեւ Գիա Կանչելիի «Մանրանվագներ կլարնետի ու դաշնամուրի համար՝ կինոյի ու թատրոնի երաժշտություն» ստեղծագործությունը:

Օպերային երգչուհի Մարիամ Սարգսյանը


Մարիամ Սարգսյանը մեծանուն օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյանի աշակերտուհին ու գործի շարունակողն է: Ավարտել է հանրահայտ «Schola Cantorum»-ը եւ Փարիզի «EcoleNormale de Musique» կոնսերվատորիան: Երգչուհու ստեղծագործական կյանքում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում նոր վոկալ երգացանկի ձեւավորմանը: 2014 թվականին բրիտանական հեղինակավոր «Gramophone Magazin»–ը նրան անվանել է «ռոմանսի անզուգական վարպետ»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին