×


Ալլա Լեւոնյան

Ալլա Լեւոնյան

“Մի´ գրեք այս մասին” Ալլա Լեւոնյանն, ով այլեւս վաստակավոր արտիստ է, անչափ ուրախ է այս կոչումը ստանալու համար: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում հետեւյալն է ասել. “Եթե չեք ուզում, մի գրեք այդ մասին, բայց ինձ համար շատ ուրախալի նորություն էր”: Alla Levonyan Մեր այն հարցին, թե վաստակավոր արտիստի կոչումն իրեն ինչ առավելություններ ու արտոնություններ է տվել, Ալլա Լեւոնյանը պատասխանել է. “Արտոնություններ ամենեւին չեմ զգում: Պարտավորվածություն եմ զգում, ներքին ուրախություն: Երբեւիցե չէի մտածել, որ մրցանակը կարող է կարեւոր լինել, բայց վաստակավորի կոչումը թույլ տվեց ինձ պետության կողմից հարգված զգալ: Մարդկանց սերն է ամենակարեւորը, իսկ պետությունը գնահատեց 18 տարվա իմ բեմական գործունեությունը”: Դեկտեմբերի 4-ին երգչուհին մասնակցելու է Լոս-Անջելեսում կայանալիք հոբելյանական համերգի, որը նվիրված է Ռուբեն Մաթեւոսյանի 70-ամյակին. “Հրավերը ստացել եմ Ամերիկայից, պետք է զուգերգ կատարեմ պարոն Մաթեւոսյանի հետ, նաեւ առանձին երգով եմ ելույթ ունենալու”: Alla Levonyan Այդ ուղեւորությունից հետո կրկին դեկտեմբեր ամսին Ալլան մեկնելու է Սիրիա` Դամասկոս, այս անգամ` մենահամերգով. “Հնարավոր է` մինչեւ տարեվերջ Հալեպում ու Բեյրութում էլ ելույթներ ունենամ”: Երգչուհու խոսքերով`  իր ելույթներն ու համերգներն ավելի շատ պահանջարկ ունեն արտերկրում, քան Հայաստանում. “Այնպես է ստացվում, որ դրսի հայերի համար եմ ավելի շատ երգում: Այս տարվա ընթացքում արդեն երգել եմ հայաշատ մի քանի երկրում` Գերմանիայում, Իրանում, օրերս էլ վերադարձել ենք Կանադայից՝ Մոնրեալից”: Ալլա Լեւոնյանը նշել է`  ավելի շատ զբաղված է համերգային գործունեությամբ, քան տեսահոլովակներ նկարահանելով. “Նկարում եմ այն ժամանակ, երբ զգում եմ`  երգին անհրաժեշտ է: Հենց այդպես եղավ  “Իմ մայրիկ” երգի դեպքում”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Ալլա Լեւոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին