×


Անաիսա

Անաիսա

Երգչուհու “Հովերը կգան” մինչեւ Նոր տարի :) Անաիսան այս տարի Ռուսաստանից հայրենիք վերադարձավ, իր խոսքերով, հայկական շոու-բիզնեսում “փայլելու”: Երգչուհին չորս ամսում հասցրել է երեք հայերեն երգով հանդես գալ, չորրորդն էլ մոտ օրերս է ձայնագրվելու. հայրենասիրական երգի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: “Հայաստան”-ի պրեմիերային սպասեք հաջորդ տարի, իսկ 2010-ը Անաիսան կեզրափակի մեկ այլ երգի տեսահոլովակի ներկայացմամբ: Anaisa “Հովերն եկան”-ի հեղինակը Սրբուհի Ստամբոլցյանն է, երաժշտական պրոդյուսերը` Արսեն Գրիգորյանը` Մրրոն: “Ժողովրդական ժանրը միքսված է լատինոյի հետ: Էստրադային շատ վառ, աշխույժ նորություն է. ձմեռվա երգ: Սիրո մասին եմ պատմում` այն ներկայացնելով ժողովրդական ելեւէջների ներքո: Սպասում եմ իմ սիրելիին, ով սարից է գալու:)”,- ասաց Անաիսան: Anaisa Տեսահոլովակի ռեժիսորը Միհրան Ստեփանյանն է: Նկարահանումները տեղի են ունեցել օրերս: Երգչուհին նշում է` սցենարը անակնկալներով լեցուն է` Նոր տարվա երազ:). “Ժամանակակից մոտիվներով է. բրենդային խանութներով եմ շրջում, ինձ համար զգեստ, սիրելիիս համար նվեր գնում ու պատրաստվում երեկոյան հանդիպմանը”: “Հովերն եկան” Անաիսան Bravo.am-ին ասաց` հայրենիքում իրեն շատ լավ է զգում, հայերենի իմացությունն էլ բավական զարգացրել է. “Ես հայ եմ, ազգս այստեղ է, շատ հանգիստ եմ ինձ զգում, դժվարությունների մինչ օրս չեմ հանդիպել: Շարունակում եմ հայոց լեզվի պարապմունքների հաճախել, սկսել եմ գրագետ ու վարժ խոսել հայերեն, հայոց պատմություն եմ կարդում, երաժշտական գրականություն”: Երգչուհին Ամանորը ընտանիքի հետ Ռուսաստանում է դիմավորելու. “Կերգենք, կուրախանանք, կպարենք… Բայց շուտ կվերադառնամ Հայաստան”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW