×


Անի Երանյան

Անի Երանյան

Պոռնոհոլովակում “ընդամենը Անիին նման մի աղջիկ է” “Նոր պոռնոսկանդալ հայկական շոու-բիզնեսում. Անի Երանյան” վերնագրի ներքո կայքերից մեկն այսօր հետեւյալ ինֆորմացիան է տարածել. “Դեռ նոր էր մարել Անժելա Սարգսյանի` համացանցում տարածված պոռոնգրաֆիկ բնույթի նկարների առաջացրած  աղմուկը, երբ  հայտնի դարձավ, որ այժմ հասունանում է նոր պոռնոսկանդալ, որի հերոսուհին այս անգամ “Աննա” հեռուստասերիալից եւ “Պահանջվում է միլիոնատեր” կատակերգական ֆիլմից հայտնի երիտասարդ դերասանուհի Անի Երանյանն է: Դերասանուհու մասնակցությամբ բացահայտ սեռական ակտ պարունակող տեսաերիզը եւ պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները հայտնվել են համացանցում եւ սպառնում են իրենց առաջացրած աժիոտաժով մթագնել անգամ Անժելա Սարգսյանի նկարների առաջացրած աղմուկը”: Ani Yeranyan BRAVO.am-ը լուրը ճշտելու համար քիչ առաջ խոսել է “Աննա” սերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ, ում պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. “Այդ  տեսահոլովակում, ինչ-որ նկարներում Անի Երանյանը չի: Անի Երանյանին ճանաչող մարդիկ, դրանք տեսնելով, միանշանակ կասեն, որ ինքը չի: Չգիտեմ` ով է այդ անձնավորությունը, որ զրպարտություն է տարածում Անի Երանյանի անվան շուրջ”: “Անի Երանյանն այդ մարդը չի. նա մեր սերիալի լավագույն դերասաններից ու լավագույն մարդկանցից մեկն է, որն իրեն լավագույնս է դրսեւորում”,-նշել է Ելենա Արշակյանը: BRAVO.am-ի հարցին, թե Անի Երանյանը կամ հենց ինքը` “Աննա” սերիալի ռեժիսորը, տեսել են տարածված տեսանյութն ու լուսանկարները, Ելենա Արշակյանը հետեւյալն է պատասխանել. “Որպես այդպիսին, լուսանկարներ չկան. կարճ տեսահոլովակ է, որտեղ ընդամենը Անի Երանյանին նման մի աղջիկ է”: Ani Yeranyan BRAVO.am-ի հաջորդ հարցին` ո՞վ է տարածել պոռնոգրաֆիկ բնույթի հոլովակն ու լուսանկարները, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկել, Ելենա Արշակյանը պատասխանել է. “Չգիտեմ` ով է տարածել, բայց  պրոդյուսեր Արթուր Ապրեսովը զբաղվում է այդ հարցերով: Շուտով քրեական գործ կհարուցվի, եւ  տեսահոլովակը տարածողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, որովհետեւ դա ընդամենը բամբասանք է Անի Երանյանի անվան շուրջ”: BRAVO.am-ը նաեւ տեղեկացել է, որ վերոնշյալ հոլովակի շուրջ աղմուկն իրականում վաղուց է բարձրացել, եւ  Անին էլ, աղջկա հարազատներն էլ  միջադեպին նորմալ են վերաբերվում: “Նրանք հասկացել են, որ Անին չի: Ինչքան տեղյակ եմ, վաղուցվա պատմություն է”,- ասել է Ելենա Արշակյանը: “Աննա” սերիալի ռեժիսորը մեզ հետ զրույցում նշել է նաեւ, որ “Անի Երանյանն ընկճված չէ, շարունակում է նկարահանվել “Աննա” հեռուստասերիալում, իսկ նկարահանումները շարունակվելու են մինչեւ սերիալի ավարտը”: Պատրաստեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am-ի եւ Անի Երանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին