×


Անջելինա Ջոլի

Անջելինա Ջոլի

Դերասանուհին մարմնավորելու է լեգենդար Մերլին Մոնրոյին Երբ Անջելինա Ջոլին «Ամանդա Ուեյքլի» զգեստով եւ «Ֆերագամո» կոշիկներով Լոնդոնում ներկայացնում էր իր նոր «Սոլթ» ֆիլմի պրեմիերան, լրագրողը նրան հարցրեց` «Ճիշտ է, որ դուք եք մարմնավորելու Մերլին Մոնրոյին նրա մասին պատմող կենսագրական ֆիլմում», նա պատասխանեց. «Դեռեւս ոչինչ պարզ չԷ, բայց համոզված եղեք, ամեն ինչ ինձնից շուտ եք իմանալու»: Փաստորեն դերասանուհին չսխալվեց :): Angelina Joly Բրիտանացի հայտնի գրող Էնդրյու Օ`Հագանը հայտնել է, որ իր`«Մաֆ շան ու նրա ընկերուհի Մերլին Մոնրոյի կյանքը եւ հայացքները» սիրավեպի հիման վրա նկարահանված ֆիլմում Անջելինա Ջոլին է մարմնավորելու լեգենդար դերասանուհի եւ երգչուհի Մերլին Մոնրոյի կերպարը: Ի դեպ, հայտնի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը եւս հավակնում էր գլխավոր դերին: Angelina Joly Ֆիլմի սյուժեն  Մերլին Մոնրոյի շան` Մաֆի տեսանկյունից է ներկայացվում: Նրան, ի դեպ, Մերլինին էր նվիրել լեգենդար երգիչ Ֆրենք Սինաթրան: Ֆիլմում Սինաթրային մարմնավորելու է սրտակեր Ջորջ Քլունին: Հուսով ենք, Անջելինան իրեն «ավելորդություններ» թույլ չի տա Ջորջ Քլունիի հետ նկարահանման հրապարակում, եւ Բրեդ Փիթը խանդի զգացողություն չի ունենա :): Աղբյուրը` www.sutki.net Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW