×


Աստղերն ընդդեմ ՁԻԱՀ-ի

Աստղերն ընդդեմ ՁԻԱՀ-ի

Ի նշան պայքարի նրանք լքում են սոցիալական կայքերը Այսօր դեկտեմբերի 1-ն է, ձմռան առաջին եւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը: Արտասահմանյան աստղերը այսօր մասնակցելու են Ալիշա Քիզի կազմակերպած “Digital Life Sacrifice” արշավին: Այսպիսով Լեդի Գագան, Ալիշա Քիզը, Ջասթին Թիմբրլեյքը, Աշերը, մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանը, դերասաններ Ջենիֆեր Հադսոնը ու Էլայջա Վուդը, թենիսիստ Սերենա Վիլյամսը դեկտեմբերի 1-ից սկսած չեն ակտիվացնի իրենց պաշտոնական էջերը Twitter, Fecebook եւ MySpace սոցիալական ցանցերում ՁԻԱՀ-ի դեմ արշավի շրջանակներում: Alicia Keys Սակայն շտապեմ ուրախացնել ձեզ. նրանք նորից կակտիվացնեն իրենց էջերը, երբ հիմնադրամը հավաքի 1 միլիոն ԱՄՆ դոլլար:): Բայց սա դեռ ամենը չէ: Աստղերը նաեւ լուսանկարվել են դագաղներում, որը խորհրդանշում է իրենց` պաշտոնական կայքերում կյանքի ավարտը: Հուսանք, վերոհիշյալ հանրահայտ մարդկանց երկրպագուները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի հավաքեն նշված գումարը` իրենց սիրելիներին սոցիալական ցանց շուտ վերադարձնելու համար :) : Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo/ Աղբյուրը` www.etoday.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW