×


Արամե

Արամե

Երգչի “Jose”-ային համերգները կայացան Արամեն իր համերգային շրջագայությունների արանքում այս հանգստյան օրերին հասցրեց երկու երեւանյան մենահամերգ տալ: Երգիչը հոկտեմբերի 23-ին եւ 24-ին ելույթ ունեցավ “Jose” նորաբաց համալիրում: “Ով ցանկություն ունի, միանգամից կարող է քեֆ անել, ուրախանալ: Ես երգելու եմ ձեզ համար, ուզում եմ ուրախանաք”,- ոգեւորեց նա հյուրերին: Arame Արամեն Bravo.am-ին ասաց` նման ֆորմատով հանդես գալու մեջ ոչ մի վատ բան չի տեսնում: “Ռուսաստանում մի անգամ նման տարբերակով ելույթ ունեցել եմ: Այս համալիրը ակումբից հեռու է, ռեստորանից ավելի հեռու, ես այդպես եմ հասկանում: Ես էլ հրավիրվել եմ իմ մենահամերգներով, որ բոլորը հասկանան` այստեղ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Բայց դե ես չեմ կարծում, որ դասական մթնոլորտի եմ տրամադրում:)”,- նշեց երգիչը: “Jose”-ը Արամեի ու վերջինի երաժիշտների պահանջներին ամեն կերպ համապատասխանում էր. “Ոչ մի վատ բան չեմ տեսել այստեղ համերգներ ունենալու մեջ: Չեմ կարծում, որ խոսակցություն կլինի: Սա երեկո է, ուր ցանկացողները գալիս, լավ ժամանակ են անցկացնում, ես էլ` իմ երաժիշտների հետ”: Arame Երգիչը 22 երգ կատարեց. “Նույն ծրագրով շրջագայություններիս ժամանակ եմ համերգ տալիս. կրճատված չէ: Ավելի շատ ուրախ երգեր են ընդգրկված, որոնք սիրված են դրսի մեր հայերի կողմից:  Միայն “Հարյուր տարի”-ն ենք փոխարինել “Սիրելու եմ” երգով, “Արցունքիս մեջ”-ի տեղն էլ “Վայրի վարդեր”-ն եմ կատարում”: Արամեն իր առաջին “Jose”-ային մենահամերգի տպավորություններով կիսվեց մեզ հետ. “Լավ անցավ, մասսան` շատ, ուրախությունը` շատ, տրամադրությունը` բարձր, անմիջական: Երկրպագուհիներիցս շատ կային, ովքեր գալիս են իմ համերգներին, բայց քանի որ այս երեկոները տարբերվում են գնային առումով. շատ թանկ են տոմսերը, չեմ կարծում` հասանելի լինի ամեն մեկին: Սա ընդամենը երկու հարյուր հոգանոց դահլիճ է եւ նեղ մասսայի համար է նախատեսված, բայց դե երկու օրն էլ բավական հետաքրքիր է անցնում”: Arame Երեկվա իր համերգը երգիչը բացեց “Արամե” երգով, երեկոն ավարտեց “Ուր ես, ումն ես” ստեղծագործությամբ. “Հիմա մոտս աշխուժություն է, ուրախ երգեր եմ ուզում երգել, բուռն վիճակ է, հանգիստ վիճակին դեռ չեմ հասել:):  Իմ անակնկալն էլ պատրաստման փուլում է, եթե Աստված տա, ամեն ինչ լավ լինի, մինչեւ դեկտեմբերի կես պատրաստ կլինի”: Այսօրվանից Արամեն ստուդիայում իր նոր ձայնասկավառակի երգերն է ձայնագրելու: Երեւանում կմնա մինչեւ ամսվա վերջ, նոյեմբերին համերգներով կրկին արտասահման կուղեւորվի: Երգչի երեւանյան մեծ մենահամերգը  2011-ին է կայանալու: Ինչպես Արամեն է նշում, “Ամսով, օրով արդեն որոշված է:)”: Ի դեպ, այս շաբաթ Արամեին եւս մի անգամ կանդրադառնանք: Ի՞նչ առիթով:  Հետեւեք մեր կայքին, կիմանաք:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW