×


Արթուր Սախկալյան

Արթուր Սախկալյան

Լուսանկարչի առաջին` “Դրախտային տեսիլքներ” ցուցահանդեսը Ապրիլի 3-ին “Բյուրոկրատ” գրախանութում լուսանկարիչ Արթուր Սախկալյանը “դրախտային տեսիլքներ” ցուցադրեց:). բնություն, քաղաքի տեսարաններ, կենդանիներ` ընդգրկված “Դրախտային տեսիլքներ” խորագիրը կրող ցուցահանդեսում: Artur Sakhkalyan Սպիտակ, մոխրագույն եւ երբեմն գորշ գույների միջից երեւում է լույսը` հույսի տեսքով: “Մարդը ապրում է ինչ-որ տարածքում ու եթե նա ամենը տեսնում ու ընկալում է գորշ գույների մեջ ու բացասական երանգներով, նրա կյանքը հենց այդպիսին է դառնում: Բայց, երբ մարդը փոխում է իր տեսանկյունները, իր կյանքը եւս փոխվում է  ինքնըստինքյան: Ու հենց այդ ժամանակ մարդու կյանքը դառնում է ավելի դրախտային, նույնիսկ այս աշխարհում”,- պատմում է հեղինակը: Ցուցահանդեսին ներկայացրած լուսանկարները արվել են ժապավենով: Շրջանակի մեջ դրված նկարների չափսերը փոքր են: Հեղինակի խոսքերով, դա արված է մտադրված. “Տեսնողը կտեսնի, տպավորվողը կտպավորվի:)”: Ցուցահանդեսը Արթուրի` երեք տարիների ընթացքում արված աշխատանքների արդյունքն է: Լուսանկարները արվել են Հայաստանի տարբեր քաղաքներում եւ գյուղերում, մի քանիսը` Լոնդոնում: “Իսկզբանե առանձնացրել էի 100 նկար, հետո ընտրեցի 30-ը, որոնք եւ ներկայացված են այսօր”,-ավելացնում է Արթուրը: Exibition Մասնագիտությամբ ինժեներ Արթուր Սախկալյանը պրոֆեսիոնալ սկսել է լուսանկարչությամբ զբաղվել 2003 թվականից. “Ապրելու ընթացքում հասկանում ես` ինչ է դուր գալիս քեզ ու սկսում ես զբաղվել հենց դրանով”,- պատմում է լուսանկարիչը: Իսկ իր` ''Էտյուդ'' մակնիշի լուսանկարչական ապարատով առաջին անգամ նկարել է 9 տարեկանում:): Բացի լուսանկարելուց, Արթուրը նաեւ վավերագրական ֆիլմեր է նկարահանում: Չհաշված տեխնիկական հարցերը` ֆիլմը արդեն պատրաստ է: Այն Հայաստանի գյուղերից մեկի մասին է, որտեղ Արթուրը շատ է եղել: Ֆիլմում ցուցադրվում է գյուղի կյանքը, առօրյան: Սա Արթուրի առաջին ցուցահանդեսն է, սակայն շուտով հեղինակը հանդիսատեսին կներկայացնի իր դիմանկարները:): “Դրախտային տեսիլքներ” ցուցահանդեսը գործելու է մինչեւ ապրիլի 15-ը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW