×


Արմինկա

Արմինկա

Երգչուհու «Յայլավոր յարը»  : ) Երգչուհի Արմինե Նահապետյանը` Գուսան Հավասու “Յայլավոր յարս” երգի հիման վրա օրերս երեւանյան կահույքի սրահներից մեկում նոր տեսահոլովակ է նկարահանել: Armine Nahapetyan Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է, հերոսուհին` Արմինկան: “Սյուժե չկա, ուղղակի կան երգչուհուն ոգեշնչող էլեմենտներ”,-ասաց Արմինկան` հավելելով,  որ հույս ունի` երգն էլ, տեսահոլովակն էլ կսիրվեն: Bravo.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ հիմա պատրաստվում է մեկնել հյուրախաղերի. “Մայիսի 19-ին Արման Հովհաննիսյանի հետ հյուրախաղեր ունենք Քուվեյթում: Վերադառնալուց մեկ շաբաթ հետո ընտանիքիս հետ Դոմինիկյան Հանրապետություն  կմեկնեմ` հանգստանալու: Կվերադառնամ ու թարմ ուժերով կանցնեմ նոր ալբոմի եւ տեսահոլովակի թողարկմանը”: Արմինկան նշեց, որ հյուրախաղերի պատճառով նոր տեսահոլովակի եւ ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա հունիսին: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Արմինկայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW