×


Արսեն Գրիգորյան

Արսեն Գրիգորյան

«Բացիր աչքերդ » երգը տեսահոլովակ կունենա :) Արսեն Գրիգորյանի «Բացիր աչքերդ» երգը տեսահոլովակ կունենա: Հունիսի 18-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, Երեւանի մարդաշատ փողոցներում ու «Բրիջ» ակումբում կատարվում էին տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Arsen Grigoryan Bravo.am-ը Արսեն Գրիգորյանին ու նկարահանող խմբին հանդիպեց «Բրիջ» ակումբում: Մեզ հետ զրույցում երգիչն ասաց, որ «Բացիր աչքերդ» երգը եղել է դեռեւս 2003 թ-ի իր համանուն ձայնասկավառակում. «Այն շատ լուրջ երգ է, իմ երգացանկում ինձ համար ամենակարեւոր երգերից մեկը»: Արսենն ասում է, որ «Բացիր աչքերդ»-ը փոքր քանակությամբ հանդիսատեսի համար է, բայց իր անցած ճանապարհն իրեն թույլ է տալիս միայն այդ փոքր թվի համար տեսահոլովակ նկարահանել:  “Բացիր աչքերդ” «Բացիր աչքերդ» երգի երաժշտության հեղինակը հենց Արսեն Գրիգորյանն է, խոսքերի համահեղինակները` Արսեն Գրիգորյանն ու Անիտա Հախվերդյանը: Տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն իրականացնում է «MAGNAT PRODUCTIONS»-ը. ռեժիսորը Կարեն Քոչարյանն է, սցենարը` Վարդան Զադոյանինը: Սցենարի հետ կապված աշխատանքներին մասնակցել ու նախնական միտքը տվել է Արսենի կինը` Ջուլիետան. «Կինս մասնակցում է ոչ միայն երգի, հագուստների ու դիզայնի ընտրությանը, այլեւ սցենարին»: :) Ի դեպ, տեսահոլովակի հերոսուհին Կոնսերվատորիայի ուսանող Հասմիկ Հակոբյանն է, ով մարմնավորում է թատրոնի մի դերասանուհու, որը ներկայացումից առաջ փախչում է թատրոնի հանդերձասենյակից, քաղաքում շրջում ու փորձում գտնել իր սիրելի էակին, այս դեպքում` Արսենին, սակայն հասնում է ակումբ միայն այն ժամանակ, երբ նա արդեն հեռացել էր... Arsen Grigoryan «Բացիր աչքերդ»-ի ռեժիսոր Կարեն Քոչարյանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տեսահոլովակը Արսենի հետ համագործակցության առաջին փորձն է. «Ես Արսենի հետ առաջին անգամ եմ աշխատում, բայց Վարդան Զադոյանը նրան վաղուց գիտի...»: Ռեժիսորն ասում է, որ նկարահանումները շատ լավ են անցնում, բոլորը գոհ են ու շատ ուրախ: Ի դեպ, նկարահանումների հետ կապված աշխատանքներից խոսելով` Կարենը բարձր գնահատեց Ջուլիետայի դերը. «Շատ հարցերում է օգնել մեզ... 5+:)»: Մեզ հետ զրույցում Ջուլիետան ասաց, որ առաջին անգամ է իր անմիջական մասնակցությունը ցուցաբերում ամուսնու տեսահոլովակի նկարահանմանը. «Նախ ասեմ, որ «Բացիր աչքերդ» երգը շատ եմ սիրում, շատ էի ուզում, որ այն տեսահոլովակ ունենա: Սկզբում ես առաջարկեցի սցենարի իմ տարբերակը, հետո Վարդան Զադոյանը մշակեց ու կատարելագործեց այն:)»: Bravo.am-ի հետ զրույցում Ջուլիետան նշեց, որ Արսենն ունի շատ երգեր, որոնք միայն ինքն է լսել. «Հիմնականում կոմերցիոն երգերն են հանդիսատեսի դատին հանձնվում...»: Hasmik Hakobyan Խոսելով Արսենի ստեղծագործական կյանքից` Ջուլիետան ասում է, որ իր համար այն յուրօրինակ է, անչափ սիրելի. «Սակայն դա մեր ծանոթության մեջ դեր չի ունեցել. ինձ համար կարեւորը նրա մարդկային տեսակն է:)»: Ամուսնու երգացանկից մեր զրուցակիցն առանձնացրեց մի քանի երգեր, որոնք շատ է սիրում. «Ափսոս», «Անվերնագիր», իրենց նշանադրությանը իրեն նվիրած «Դու ստիպեցիր» եւ հարսանիքի` «Այսօրվանից մենք ընտանիք ենք» երգերը: Ջուլիետան ասում է, որ Արսենի երկրպագուները շատ կսիրեն նաեւ «Բացիր աչքերդ» երգը, որը, ինչպես Արսենն է ասում, էկրանին կհայտնվի սեպտեմբերին: Arsen Grigoryan Արսեն Գրիգորյանը պատրաստում է համերգային շրջագայության :) Bravo.am-ի հետ զրույցում Արսենն ասաց, որ հունիսի 26-ին համերգային ծրագրով հանդես կգա Հալեպում, իսկ հուլիսի 10-ին` Լիոնում: Արսենը նշեց նաեւ, որ պատրաստվում է թողարկել 2009-ի դեկտեմբերին կայացած երեւանյան մենահամերգի տեսա եւ ձայնասկավառակները: Իսկ 2010-ի հոկտեմբերին կսկսի Արսենի համերգային շրջագայությունների նոր փուլը. երգիչը կլինի Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Հոլանդիայում: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW