×


Բոնո եւ Մեդվեդեւ

Բոնո եւ Մեդվեդեւ

Նախագահի եւ ռոք-աստղի հանդիպումը Այսօր Մոսկվայում կկայանա U2 խմբի համերգը, որին ներկա կգտնվի շուրջ 80 հազար մարդ: Համերգի նախօրեին խմբի վոկալիստ Բոնոն Սոչիում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: Dmitri Medvedev & Bono Հանդիպման սկզբում Մեդվեդեւն ասել է, որ “այսօր խոսելու ենք ոչ միայն երաժշտության մասին, քանի որ այն հասարակական գործունեությունը, որով զբաղվում եք Դուք եւ ձեր գործընկերները, աշխարհում մեծ հարգանք է նվաճել”: Մեդվեդեւը նկատել է, որ “դա Ձեզ չի խանգարում ստեղծել հիասքանչ երաժշտություն. երբ մարդիկ սկսում են շատ զբաղվել հասարակական գործունեությամբ, հաճախ երաժշտությունն ավարտվում է, սակայն ձեզ հետ դա տեղի չի ունեցել”: Medvedev & Bono Իսկ Բոնոն զրույցը սկսել է այսպես. “Ես Ռուսաստան եմ եկել որոշակի իմաստով որպես ուսանող. ես պետք է շատ բան իմանամ ձեր մեծ երկրի մասին: Բացի այդ, այսօր մենք պետք է հաղթահարենք այն “պառակտումը”, որն առկա է իմ եւ Ձեր միջեւ, քանի որ ես Led Zeppelin խմբի վաղեմի երկրպագուն եմ, իսկ Դուք, որքան գիտեմ, Deep Purple-ի”: Դրան Ռուսաստանի նախագահը պատասխանել է. “Led Zeppelin ես նույնպես սիրում եմ”: Պատրաստեց Կարինե Պետրոսյանը /Bravo.am/ Աղբյուրը` Kremlin.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW