×


Բրյուսովական իրարանցում:)

Բրյուսովական իրարանցում:)

ԵՊԼՀ-ի առաջին կուրսեցիները ուսանողական տոմս ստացան Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը իր դռները այս տարի բացել է 940 առաջին կուրսեցու առջեւ: Հոկտեմբերի 16-ին վերջինները հանդիսավոր կերպով ստացան իրենց ուսանողական տոմսերն ու ստուգման գրքույկները: Այս առիթը “Արամ Խաչատրյան” համերգասրահում տոնելը բրյուսովցիների համար ավանդույթ է դարձել:): ԵՊԼՀ Էլ ո՞րտեղ, եթե ոչ բազմաթիվ օտար լեզուներ դասավանդվող բուհում նորեկներին անգլերենով, ֆրանսերենով, գերմաներենով ու այլ շատ լեզուներով բարի գալուստ պետք է ասեին բարձր կուրսեցիները:): ԵՊԼՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը` ռեկտոր Սուրեն Զոլյանի գլխավորությամբ, եւս առաջին կուրսեցիներին ողջունեց` նշելով. “Բախտը տվել է ձեզ հաջողության եւս մեկ տոմս, ուսանողական տոմս: Ընտրել եք Բրյուսովը, մաղթում ենք ուսման մեջ առաջադիմություն, խանդավառություն, ուսանողական հետաքրքիր առօրյա, իհարկե, առողջություն, հաջողություններ եւ նորանոր ձեռքբերումներ”: Arevik Alaverdyan ԵՊԼՀ-ի դեկանները առաջին կուրսերի ավագներին հանդիսավոր կերպով հանձնեցին ժապավենապատ, ամենատարբեր ձեւերով զարդարված ուսանողական տոմսերն ու ստուգման գրքույկները: Ուսանողներն էլ, ինչպես նախորդ տարիներին, եւ ինչպես որ ակնկալվում է` կլինի հաջորդ տարիներին, երդվեցին բարձր պահել բրյուսովականի անունը:): Տոնական երեկոն վարում էին Արտավազդ Ամիրյանն ու առաջին կուրսեցիների շարքում հայտնված երգչուհի Մարի Ավանեսյանը: Արեւիկ Ալավերդյանն էր եկել երգով ողջունելու բրյուսովցիներին: Բուհի ամենաակտիվ ուսանողուհիներից Անուշիկ Տեր-Ղուկասյանը ելույթ ունեցավ, ֆրանսերեն ստեղծագործություններ հնչեցնողներ էլ եղան, պարային համարներ ներկայացվեցին: Mari Արտավազդ Ամիրյանը վստահ հայտարարեց, որ Մարին այսուհետ ԵԼՊՀ-ի կազմակերպած յուրաքանչյուր միջոցառմանը իր երգը կնվիրի հանդիսատեսին:): Երգչուհին “Մի բուռ”-ը կատարեց, շնորհակալություն հայտնեց համալսարանին, որ այս տարի դռները իր առջեւ բացեց, ու խոստացավ լավ, օրինակելի ուսանողուհի լինել: ԵՊԼՀ Մարին Bravo.am-ին ասաց, որ օտար լեզուների ֆակուլտետի անգլերեն լեզվի բաժինն է ընդունվել, արդեն հարմարվել է ուսանողական կյանքին:): “Քննական շրջանը ահավոր էր. պարապել էի շատ, բայց քննության յուրաքանչյուր օրն ինձ համար սուգ էր, վատանում էի:): Հետո առաջին օրը, որ դասի եկա, լացելով գնացի տուն, ասացի` էլ չեմ գնալու. ծանոթ չունեի, անսովոր, խորթ էր: Մի շաբաթ հետո ամեն ինչին ընտելացա, հիմա մեծ հաճույքով դասի եմ գնում”,- ասաց Մարի Ավանեսյանը: Բրյուսովցիները շարունակելու են տոնել իրենց առիթները, Մարին էլ այսուհետ իր երգերով վերջիններից անպակաս է լինելու:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW