×


Գոհար Գասպարյան

Գոհար Գասպարյան

“Ադրբեջանցիների խոսքերը մեզ համար երաշխիք չեն” Գալիք տարվա մայիսի 22-ից 26-ը Ադրբեջանում կայանալիք “Եվրատեսիլ 2012” համաեվրոպական մրցույթին Հայաստանի մասնակցության  եւ մեր երկրի հնարավոր ներկայացուցչի մասին հարցերը հասարակության ուշադրության կենտրոնում կլինեն, քանի դեռ իրենց հստակ պատասխանները չեն ստացել, բայց դրանից հետո էլ, բնականաբար, քննարկումների ծավալը չի նվազի, այլ` կտրուկ կաճի:): “Հայաստանի մասնակցությունը մրցույթին դեռ հարց է, ուստի վաղ է խոսել մասնակցի կամ մասնակիցների մասին”,- նշեց “Եվրատեսիլի” հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` նկատի ունենալով այն շշուկները, որ “System of a Down”-ն է ներկայացնելու Հայաստանը: Gohar Gasparyan BRAVO.am-ին Գոհար Գասպարյանը նաեւ ասաց, որ “Եվրատեսիլ 2012”-ին մեր մասնակցության լուրջ հարցը կարող է լուծվել բանակցային երկարատեւ գործընթացի արդյունքում. “Ադրբեջանցիների` մեր անվտանգության ապահովման մասին խոսքերը մեզ համար երաշխիք չեն` հաշվի առնելով նույն երկրի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները: “Եվրատեսիլի” հայաստանյան պատվիրակության համար կարեւոր են Եվրոպական հեռարձակողների միության կողմից տրված անվտանգության երաշխիքները”: Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը, թե՞ հանրությունը կընտրի Բաքվում կայանալիք “Եվրատեսիլի” մեր ներկայացուցչին. այս եւ շատ այլ հարցեր արդիական կլինեն մրցույթին Հայաստանի մասնակցության “հարցի” լուծման դեպքում միայն: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները`  Գոհար Գասպարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին