×


Դավիթ Թուջարյան

Դավիթ Թուջարյան

Երգիչն ու Լիլիթ Կարապետյանը որդի ունե՞ն Դավիթ Թուջարյանի կամ, ինչպես նախկինում էր երգիչը հանդես գալիս, Սասունցի Դավթի նկարով  ու “Բա որ ասում էիր” խորագրով  պոստերները,  որ վերջերս Երեւան քաղաքում հաճախ  են աչքի ընկնում, “եկել” են փոխարինելու համանուն ձայնասկավառակի շնորհանդեսին:): Davit Tujaryan “Իմ կարծիքով սա ավելի արդյունավետ տարբերակ է. մեկ օր տեւողությամբ շնորհանդեսի մասին այնքան էլ շատ մարդ չի իմանում, իսկ պոստերն ամեն օր նոր մարդկանց ուշադրությանն է արժանանում, ինֆորմացիայի աղբյուր դառնում”,-BRAVO.am-ին ասաց Դավիթ Թուջարյանը, ով հուլիսի 13-ին  մամուլի ասուլիս էր հրավիրել` խոսելու 6/8-ի, երեւանյան ֆոլկլորի եւ իր նոր ` «Բա որ ասում էիր»  ձայնասկավառակի մասին:  «Բա որ ասում էիր» ձայնասկավառակն իր մեջ ընդգրկում է 12 երգ, որոնցից են  «Մարալ»-ը, «Կամուրջներ»-ը,  «Խուճուճ-մուճուճ»-ը, «Բա որ ասում եմ»-ն ու այլ երգեր: “6/8-ն օգնում է, որ ժողովուրդը ադրենալին ստանա” Երգչի կարծիքով` հայերը տխուր ազգ են, ինչը բխում է մեր պատմությունից. “Դրա համար ես ուզում եմ, որ ուրախ, աշխույժ երաժշտություն մեր ազգը շատ լսի, մեր ներկան լցվի խինդ ու ծիծաղով”:  Ի դեպ, նոր ձայնասկավառակում գերակշռում են հենց 6/8-ային երգերը. «Մարդ կա երգում է 6/8 ոճում, իրենց լեզվով ասած, ապրելու համար, բայց դա էլ  ոչ բոլորի դեպքում է ստացվում:  6/8-ն օգնում է, որ ժողովուրդն ադրենալին ստանա: Ես երգում եմ այն, ինչն ինձ դուր է գալիս, կատարում  եմ երեւանյան ֆոլկլորային երգեր, քանի որ այդ ոճում եմ երգել մինչեւ իմ հայտնի դառնալը` ակումբներում”: Davit Tujaryan Նա  չգիտի, թե ինչպիսի երգեր կլինեն իր հաջորդ ձայնասկավառակում, բայց նշում է, որ դա պետք է իրեն դուր գա: Մամուլի ասուլիսին ներկա էր նաեւ Դավթի մայրը` Գայանե Աստվածատրյանը, ով եւ հանդիսանում է որդու երգերի հեղինակը. “Այս ձայնասկավառակում երեք երգ լիրիկական են, մնացածն` աշխույժ, բայց սա Դավիթի առաջին ձայնասկավառակն է, որտեղ 6/8-ն ավելի շատ է: Միգուցե հաջորդում այն ավելի քիչ լինի”: Կառավարությանը վստահում է, իսկ CD-ի ծախսերն իր գրպանից է վճարել Ասուլիսի ժամանակ, ինչպես միշտ, լրագրողների կողմից հնչեցին քաղաքականությանն ու երկրի ներկայիս դրությանը վերաբերող հարցեր, որոնք երգչի կողմից արժանացան միայն դրական պատասխանների. “Համոզված եմ`  մեր կառավարությունն այնպես կանի, որ ամեն ինչ լավ լինի”: Խոսվեց նաեւ երգչի վաստակած գումարների մասին. “Ես այս ձայնասկավառակից շահույթ չունեմ, վճարել եմ իմ գրպանից` առանց եկամուտի. շատ եմ տուժել: Իսկ ինձ օգնել են մայրս` իմ երգերի հեղինակը, եղբայրս, ով գործիքավորմամբ է զբաղվել: Ես սա արել եմ ինձ համար, քանի որ ողջ կյանքում ինձ պետք է լինելու, իմ երկրպագուների համար, ովքեր այսքան տարի սպասել են այս ձայնասկավառակին”: Davit Tujaryan Մենահամերգը շատ չի ուշանա Դավիթ Թուջարյանի խոսքով` իր երեւանյան առաջին մենահամերգը պետք է լինի քննության կարգով, որի համար ուզում է  լավ աշխատանք տարվի. “Չգիտեմ` երբ կլինի, բայց կասեմ, որ շատ չի ուշանա”: Այժմ երգիչը համերգներով հանդես է գալիս արտերկրում: Վերջերս եղել է Ռուսաստանի մի քանի քաղաքում. “Պետք է ողջ աշխարհում ներկայացնել հայերին”: Ամռան ընթացքում էլ, ինչպես BRAVO.am-ին հայտնեց Դավիթ Թուջարյանը, պետք է համատեղի աշխատանքն ու հանգիստը, իսկ մոտ ապագայում  “Բա որ ասում էիր» երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանի: Դավթի եւ Լիլիթ Կարապետյանի «որդու» մասին Լրագրողներից մեկի հարցին, թե ճիշտ է, որ Դավիթ Թուջարյանն ու երգչուհի Լիլիթ Կարապետյանը որդի ունեն, երգիչը չպատասխանեց ու խնդրեց, որ նման թեմայով հարցեր իրեն չուղղեն,  իսկ լրագրողի հավելյալ` ոչ հաստատել, ոչ էլ ժխտելու հետ կապված հարցը ստացավ հետեւյալ պատասխանը. "Չէ, չէ, անձնականից ոչ մի հարց...": Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/ եւ Դավիթ Թուջարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW