Անկողնում Բիլանի հետ
Ռուսական շոու-բիզնեսի աստղ երգիչ Դիմա Բիլանը համատեղ տեսահոլովակ է նկարահանել հանրահայտ երգչուհի Անաստեյշայի հետ: Երգիչը տեսահոլովակում դուրս է եկել իր գլամուրային կերպարից:
Տեսահոլովակը նկարահանել է Պավել Խուդյակովը: Նա արդեն համագործակցել էր Բիլանի հետ 2008 թվականին եւ Believe երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանումների ընթացքում:
Շտապենք հիասթափեցնել Դիմա Բիլանի հայ երկրպագուհիներին. այս անգամ տեսահոլովակում դուք չեք տեսնի ձեր սիրելիին մերկ, :) նա ամբողջովին հագնված է: Չնայած տեսահոլովակում շատ են նուրբ եւ կրքոտ համբույրները անկողնում, որոնք էլ ավելի կթեժացնեն շոգ ամառը:
Հենց այս պահին էլ Bravo.am-ը առաջարկում է ձեզ թեժացնել ամառը` դիտելով Դիմա Բիլանի ֆոտոշարքը :)
Աղբյուրը`www. kp.ru
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/


×
11,702






