×


Եվրոպայի օր

Եվրոպայի օր

Շահիր եվրոպական հուշանվերների փաթեթ :) Մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի, որը դրոշի, զինանշանի, նշանաբանի եւ միասնական արժույթի հետ արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների եւ տոնակատարությունների առիթ է հանդիսանում` նպաստելով Եվրոպայի հասանելիությանը ինչպես իր, այնպես էլ հարեւան պետությունների քաղաքացիների համար: Այսօր` Եվրոպայի օրը, Bravo.am-ը, Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակը եւ Deem Communications ընկերությունը ընթերցողների համար մրցույթ են հայտարարում: Երեք հաղթողները կստանան Եվրոպայի օրվան նվիրված հուշանվերների փաթեթներ: Europe Day Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է պատասխանել հետեւյալ հարցերին. 1.    Եվրոպական Միության դրոշը, հավանաբար, տեսել եք: Դրոշին պատկերված աստղերը քանի՞սն են եւ ի՞նչ են խորհրդանշում: 2.    Որտե՞ղ է ծագել Եվրոպական Միության օրհներգի մեղեդին: 3.    Նշեք Եվրոպական Միության կարգախոսը: 4.    Ո՞րն է ԵՄ պաշտոնական ամենաբարձր դրամական միավորը եւ ի՞նչ է վրան պատկերված: 5.    1950 թվականի մայիսի 9-ին ո՞վ է ներկայացրել միացյալ Եվրոպայի գաղափարը: Պատասխաններն  անհրաժեշտ է ուղարկել Delegation-Armenia@eeas.europa.eu հասցեին: Հարցերին երեք առաջինը ճիշտ պատասխանողները կստանան Եվրոպայի օրվան նվիրված հուշանվերների փաթեթներ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսի 21-ին Սիրահարների այգում կայանալիք` Եվրոպայի օրվան նվիրված տոնախմբության ժամանակ: Միջոցառմանը մասնակցելու եւ մրցանակները ստանալու առիթը բաց չթողնեք:): Հայաստանում Եվրոպայի օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումներին տեղեկացեք http://europeinarmenia.wordpress.com բլոգում, ինչպես նաեւ  Facebook-ի “Europe Day in Armena” էջում: BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW