×


Սոֆի Մխեյան

Սոֆի Մխեյան

Ի՞նչ է կատարվում երգչուհու հոգում Սոֆի Մխեյանը, Էրիկն ու, երգչուհու խոսքերով, “Հանդիսատեսի համակրանքի” կյանքի ընկերուհի Գայանեն, Նազենի Հովհաննիսյանը, Էմմին, Մհերը եւ Յուրմալա մեկնած մյուս հայերը օրերս նույն թիմով գնացել էին Ծաղկաձոր` լավ ժամանակ անցկացնելու:): Sofi Mkheyan “Շատ ուրախ եմ, որ “Նոր ալիք”-ի շրջանակներում ունեցանք այս շրջագայությունը: Էրիկի կողքին հայկական հիանալի պատվիրակություն էր, բոլորս շատ ավելի ենք մտերմացել: Ամեն ինչ այնքան դրական ու լավ էր… Մեր մասնակիցն էլ ֆանտաստիկ ձեւով Հայաստանը ներկայացրեց”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Սոֆի Մխեյանը: “Ես քայլող “սմայլիկ” եմ:)” Երգչուհու խոսքերով, իր դեմքից ժպիտը չէր իջնում Յուրմալայում անցկացրած օրերին ու չի իջնում առհասարակ եւ ոչ մի օր:). “Եվ այն, ինչ կատարվում է իմ ներսում, հիմք հանդիսացավ, որ ծնվի “Հաճախ ժպտա”-ն”: Սոֆի Մխեյանի նոր երգի ու տեսահոլովակի պրեմիերան ինտերնետային տիրույթում երեկ էր: BRAVO.am-ը եւս ներկայացրել է երգչուհու “Հաճախ ժպտա”-ն:  Ստեղծագործության խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, երաժշտության հեղինակը R.P.-ն է, գործիքավորումը կատարել է Lazzaro-ն: Իսկ ժպտացող Սոֆիին նկարահանել է ռեժիսոր Սերժ Գաբյանը:): Sofi Mkheyan “Գործիքավորումը շատ հետաքրքիր է ստացվել. ռիթմային նոր զգացողություններ ենք ցանկանում փոխանցել: Երեւանի փողոցներում նկարահանված տեսահոլովակն էլ է հետաքրքիր լուծումներով. անցորդների գլխավերեւում տեսնում ենք` ինչ են մտածում այդ պահին: Ես էլ քայլող “սմայլիկ” եմ եւ բոլորին ասում եմ` եկեք ժպտանք: Իմ կարծիքով, ամեն ինչ անսովոր է, բայց հետաքրքիր զգացողություններ է առաջացնում”,- BRAVO.am-ին պատմեց Սոֆի Մխեյանը, ում ավտոմեքենայի բանալիի կախազարդը, ի դեպ, նույնպես դեղին “սմայլիկ” է: “Եթե հոգիդ ժպտում է, ուրեմն այն լիարժեք առողջ է”. այս խոսքերն անչափ գնահատող երգչուհին կարծում է` վաղ, թե ուշ, կյանքը բոլորին էլ ժպտում է. “Եկեք փորձենք ուղղակի հաճախ ժպտալ, քիչ բողոքել ու հավատալ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Սոֆի Մխեյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW