×


Զառա Ֆիլիպս եւ Մայքլ Թինդել

Զառա Ֆիլիպս եւ Մայքլ Թինդել

Էլիզաբեթ 2-րդի թոռնուհու համեստ հարսանիքը:) 2011-ն արքայական հարսանիքների տարի է:): Նախ` ամուսնացավ Մեծ Բրիտանիայի արքայազն Վիլյամը , այնուհետեւ` Մոնակոյի արքայազն Ալբերտը: Հուլիսի 30-ին էլ Զառա Ֆիլիպսի հարսանեկան արարողությունն էր: Անգլիայի  թագուհի Էլիզաբեթ Երկրորդի թոռնուհու ընտրյալը ռեգբի խաղացող Մայքլ Թինդելն է: Zara Phillips and Michayel Tindel Զույգը պսակադրվել է էդինբուրգի Քենոնգեյթ եկեղեցում, իսկ տոնական ճաշկերույթը տեղի է ունեցել թագուհու շոտլանդական նստավայրում` Խոլիրուդ պալատում: Մեկ առիթով Զառան նշել էր, որ իր հարսանեկան արարողությունը զիջելու է եղբոր` Վիլյամի հարսանիքին, սակայն դա իրենց գիտակից ընտրությունն է: Այս անգամ ծախսերը կազմել են ընդամենը 800 հազար դոլար:): Հարսանիքին ներկա են եղել թագավորական ընտանիքի բոլոր անդամները: Թագուհու գլխավորությամբ եկեղեցի են ժամանել արքայազն Չարլզն ու Քորնուելի դքսուհի Կամիլան, արքայազն Հարին, արքայազն Վիլյամն ու դքսուհի Քեթրինը, արքայադստրեր Բեատրիսն ու Եվգինեն: Իսկ հյուրերի ընդհանուր թիվը կազմել է 300 հոգի: Wedding Հարսանեկան արարողությունից Զառան ուշացել է 5 րոպեով:): Հարսին ուղեկցել է հայրը` Մարք Ֆիլիպսը: Զառան ամուսնացել է փղոսկրի գույնի դասական հարսանեկան զգեստով, նաեւ թագ է կրել: Հագուստի հեղինակն է էդինբուրգցի դիզայներ Ստյուարտ Փարվինը: Ի դեպ, Զառան Էլիզաբեթ Երկրորդի դստեր` Աննայի դուստրն է առաջին ամուսնությունից: Աղջկա մոր ցանկությամբ  Զառան արքայական ոչ մի կոչում չունի, “ապրում է հասարակ կյանքով”:): Զառան զբաղվում է ձիավարությամբ եւ ձիերի ֆիզիոթերապեւտ է: Անգլիայի թագուհու թոռնուհին 2006 թվականին կայացած ձիարշավի առաջնությունում ոսկե մեդալի է արժանացել: Զառան իր ընտրյալի` Մայքլի հետ ծանոթացել է 2003 թվականին`  ռեգբիի առաջնության ընթացքում: Զույգը նշանվել էր անցյալ տարի: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW