×


Զավեն Խաչիկյան եւ Հասմիկ Մովսեսյան

Զավեն Խաչիկյան եւ Հասմիկ Մովսեսյան

Հայ մարդու բնավորությունն ու հայկական բնապատկերները Հայաստանում ՄԱԿ-ի շաբաթվան նվիրված միջոցառումների շարքը երեկ մեկնարկել է  “Միավորված գույներ” խորագիրը կրող ցուցահանդեսով: ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է լուսանկարների եւ  բրենդային` “ZH Postcards” բացիկների ցուցահանդեսը, որին ներկա են եղել մի շարք արվեստագետներ ու արվեստասերներ: Լուսանկարների հեղինակը Զավեն Խաչիկյանն է, բացիկների դիզայնով զբաղվել է Հասմիկ Մովսեսյանը: Ցուցահանդեսին ներկայացված բացիկների, լուսանկարների ու պոստերների միջոցով  հեղինակը ներկայացնում է հայ մարդու բնավորությունն ու հայկական բնապատկերները: Zaven Khachikyan “Նկարներն արվել են անկախ Հայաստանի 20 տարվա ընթացքում: Դրանք վառ եւ  խարիզմատիկ հայերի, հայկական բնապատկերների հայելիներն են` մեր իսկ աչքերով”,- BRAVO.am-ին ասել է Զավեն Խաչիկյանը` հավելելով, որ ցուցահանդեսին ներկայացված է  150-ից ավելի աշխատանք: “Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել Զավեն Խաչիկյանի հետ: Հայկական արվեստի միջոցով մենք հանրության ուշադրությունը սեւեռում ենք ՄԱԿ-ի արժեքների եւ սկզբունքների խթանմանը: Միավորելով յոթ միլիոն բնակչության ուժերն ու մեր նպատակները` մենք կարող ենք կերտել ավելի լավ աշխարհ”,-բացման խոսքում նշել է ՄԱԿ-ի Հանրային եւ տեղեկատվության վարչության  ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: Hasmik Movsesyan “Ես եւ Զավեն Խաչիկյանը սկսեցինք միասին աշխատել եւ այսօր արդեն ունենք հայ մարդուն ու հայ բնությունը ներկայացնող բազմաթիվ բացիկներ, որոնց միայն մի մասն է այստեղ ցուցադրված: Այս բացիկները 20 տարվա պատմություն ունեն:)”,- BRAVO.am-ին ասել է Հասմիկ Մովսեսյանը: “Միավորված գույներ” խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 4-ը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW