×


Զբոսաշրջության համաշխարհային օր

Զբոսաշրջության համաշխարհային օր

Հայաստանում տոնվեց ոլորտում երկնիշ աճի արձանագրմամբ:) 2010 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 438 հազար զբոսաշրջիկ, ըստ կանխատեսումների` տարեվերջին 600 հազարի սահմանագիծը կանցնենք: “Տուրիզմում զարգացումներից բացի լավատեսական կանխատեսում ունենք, որ տարին կավարտենք երկնիշ աճով. դա կլինի 11-12 տոկոս: Անցյալ տարի, չնայած համաշխարհային տուրիզմում գրանցված շուրջ 4 տոկոս անկմանը, մենք ներգնա տուրիզմի ոլորտում 7 տոկոս աճ արձանագրեցինք”,- ասաց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: Պաշտոնապես տոնվեց  զբոսաշրջության համաշխարհային օրը 31 տարի է` յուրաքանչյուր սեպտեմբերի 27-ին նշվում է զբոսաշրջության համաշխարհային օրը: Հայաստանում երեկ այն պաշտոնապես տոնվեց երկրորդ անգամ: Զբոսաշրջության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության հիմնական նպատակն է մեծացնել ոլորտի ներդրումը ազգային տնտեսության մեջ` ապահովելով տնտեսական զարգացում: Ոլորտում ավանդ ներդրած անձանց պարգեւատրման արարողությունը կայացավ “Անի Պլազա” հյուրանոցում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց` զբոսաշրջության ոլորտը մեծ ներուժ ունի. “Կառավարությունը լուրջ միջոցառումներ եւ ջանքեր է ներդնում ոլորտի զարգացման համար: Նոր մոտեցումները մեկ-երկու տարվա ընթացքում պետք է իրենց արդյունքը տան. զբոսաշրջության ոլորտը կտեսնենք ժամանակակից ենթակառուցվածքներով, որը զարգացման այլ մակարդակ կարողանա ապահովել: Նոր չափանիշներ են առաջ քաշվում, որոնք էլ ավել կնպաստեն բարձրաճաշակ եւ վճարունակ զբոսաշրջիկներին ներգրավելու հարցում”: Nerses Yeritsyan Ներսես Երիցյանը զբոսաշրջության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով պարգեւատրեց “Անի Պլազա Հոթել” ՓԲԸ-ին եւ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին: “Մեր արտադրանքը նյութական չէ, շոշափելի չէ, այն պետք է զգալ: Մենք ձեզ բոլորիդ նվիրում ենք մեր անկեղծ ժպիտն ու ջերմ վերաբերմունքը”,- նշեց հյուրանոցի ներկայացուցիչը: Էկոնոմիկայի նախարարը նաեւ շնորհակալագրեր հանձնեց զբոսավար Նոռա Գասպարյանին, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի “Կուչինա” ռեստորանի ավագ խոհարար Ամալյա Մովսիսյանին, Բարմենների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Ավետիսյանին, “Բացահայտիր մեր երկիրը” ՍՊԸ-ին, “Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման” հ/կ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանին եւ ոլորտի այլ ներկայացուցիչների: Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո հյուրասիրություն եւ բարմեն-շոու եղավ: Կայացավ զբոսաշրջության ոլորտում ավանդ ներդրած անձանց պարգեւատրման արարողությունը Զբոսաշրջության համաշխարհային օրվա հիմնական նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը զբոսաշրջության եւ դրա սոցիալական, մշակութային, քաղաքական եւ տնտեսական արժեքների կարեւորության վերաբերյալ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW