×


էդուարդ Փոռեյանը, Նիկոլայ Եղիազարյանը, Շուշան Երիցյանը եւ այլք` նոր մարտաֆիլմում

Հարուստ գործարարը, որն ապրել է Բրազիլիայում եւ առաջին անգամ հայրենիք է եկել բարեգործական նպատակով, պատահական սիրահարվում է մի աղջկա, որին, սակայն, սպանում է մի օլիգարխի որդի, եւ, ցանկանալով այդ ամենը թաքցնել ոստիկաններից, փորձում է սպանել նաեւ գլխավոր հերոսին: Բարեբախտաբար, նրան չի հաջողվում, բայց արդյունքում հերոսը ստանում է անտերոգրադ ամնեզիա: Ի՞նչ կանեիք դուք, եթե ձեր հիշողությունը լիներ սահմանափակ եւ որեւէ քայլ անելու համար ունենայիք ընդամենը 15 րոպե:

Էդուարդ Փոռեյանը եւ Նիկոլայ Եղիազարյանը


Ահա այսպիսի պատմություն է ներկայացնում “Սպանել 15 րոպեում” հայկական արտադրության նոր մարտաֆիլմը, որի ռեժիսորը Նաիրի Հակոբյանն է: Այն ստեղծելու միտքը եղել է մասնագիտությամբ դերասան, կեմտո կարատեի կրկնակի չեմպիոն Էդուարդ Փոռեյանինը, որն այս ֆիլմի պրոդյուսերը, սցենարի հեղինակն ու գլխավոր հերոսին մարմնավորած դերասանն է:

Ֆիլմի գլխավոր հերոս Էդուարդ Փոռեյանը

 
Նաիրի Հակոբյանը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ նկարահանումները մեկնարկել են 2014 թվականի ամռանը, ընթանալով Երեւանում ու Սեւանում, եւ ավարտվել են երկու ամիս առաջ: Գեղարվեստական ֆիլմում կան մարտի տեսարաններ, որոնք իրականացրել է գլխավոր հերոս էդուարդ Փոռեյանը, մյուս կերպարներում հանդես են եկել Թինա Ավետիսյանը, Նիկոլայ Եղիազարյանը, Շուշան Երիցյանը, Վիտալի Սարգսյանը եւ այլք. “Դերասանական կազմին ընտրելիս նախապատվությունը տվել եմ նոր դեմքերին եւ գոհ եմ նրանց խաղից”:

Ֆիլմի գլխավոր հերոս Էդուարդ Փոռեյանը


“Սպանել 15 րոպեում” 85 րոպե տեւողությամբ ֆիլմի ռեժիսորը նշել է, որ սցենարն ունի հետաքրքիր լուծումներ, ինչն էլ դիտողին կստիպի հետեւել իրադարձությունների զարգացմանը.“Ֆիլմի առաջին հատվածն ավելի շատ կհիշեցնի դրամա, այնուհետեւ սյուժեն զարգանում ու մարտաֆիլմ է դառնում: Սպանելու որեւէ քարոզ չենք անում, հետաքրքիր պատմություն է: Հայկական կինոշուկան անկանխատեսելի է, ոչ ոք հստակ չի կարող ասել, թե հանդիսատեսն ամենից շատ ինչ է ուզում էկրանին տեսնել: Մենք փորձում ենք տարբեր ժանրերում աշխատել եւ կինոսերներին հետաքրքրել”:

BRAVO.am
Լուսանկարները` “Սպանել 15 րոպեում” ֆիլմի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին