×


Էմի Ուայնհաուս

Էմի Ուայնհաուս

Երգչուհու մահվան պատճառը հայտնի է Էմի Ուայնհաուսին սպանել է ալկոհոլը: Պաշտոնական այս հայտարարությամբ հանդես գալու համար լոնդոնյան դատարանից պահանջվեց երեք ամիս. հայտնի երգչուհին մահացել է այս հուլիսի 23-ին: Բրիտանուհու դիակը հայտնաբերվել էր Լոնդոնի իր բնակարանում: Դատավճռի հրապարակմանը ներկա են եղել երգչուհու ծնողները` Միչն ու Ջենիսը: Ըստ փորձաքննության արդյունքի` Էմին մահից առաջ ընդունել է չափազանց մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք, նրա մահճակալի կողքին գտել են օղու դատարկ երեք շիշ: Emy Winhouse Էմիի բժիշկը եւս հաստատել է, որ երգչուհին, ով հրաժարվել էր ալկոհոլից, մահվանից մի քանի օր առաջ սկսել է կրկին խմել: Ինչպես հայտնի է` սկանդալների սիրահար երգչուհին կարիերայի ողջ ընթացքում չարաշահել է ալկոհոլն ու թմրանյութերը: Էմի Ուայնհաուսի “You Know I'm No Good” երգի տեսահոլովակն առաջարկում ենք դիտել ստորեւ: Պատրաստեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW