×


Էմի Ուայնհաուս

Էմի Ուայնհաուս

Երգչուհուն հրաժեշտ են տվել Էմի Ուայնհաուսի հարազատներն ու ընկերները հուլիսի 26-ին հրաժեշտ են տվել օրերս Լոնդոնի իր բնակարանում մահացած երգչուհուն: 27-ամյա Էմիի թաղման տեղն ու ժամը ծնողների ցանկությամբ գաղտնի է պահվել. ներկա է եղել 200 հոգի: Amy Whinehouse Լոնդոնում տեղի ունեցած հուղարկավորության արարողությունն ընթացել է երեք փուլով. հրեական ավանդույթի համաձայն` սինագոգում հավաքվելուց հետո, սեւ մեքենաների շարանն Էմիի դիակը տարել է “Edgwarebury”, որտեղ եւ դիակիզել են երգչուհուն, ինչը, Ուայնհաուսների ընտանիքի խոսնակի հաղորդմամբ, ավանդական է նրանց ընտանիքի համար: Աղոթքների մեջ ընթացող արարողությունից հետո, հարազատներն ու ընկերները հավաքվել են Էմիի ընտանիքի տանը: Թաղմանը ներկա են եղել երգչուհու հանրահայտ ընկերները` Էմիի պրոդյուսեր Մարք Ռոնսոնը, երգչուհի Քելլի Օսբորնը, ով ի նշան հարգանքի, մազերը հարդարել էր Էմի Ուայնհաուսի սիրելի, ավանդական դարձած սանրվածքով: Ներկա էր նաեւ երգիչ Բրայան Ադամսը, ինչպես նաեւ երգչուհու “երաժշտական ընտանիքը”` երաժիշտներն ու բեք-վոկալիստները: Mitch Ամենամտերիմ մարդկանցից միակը, ով ներկա չգտնվեց Էմի Ուայնհաուսի հուղարկավորության արարողությանը, երգչուհու նախկին ամուսին Բլեյք Ֆիլդր-Սիվիլն էր: Հիշեցնենք` նա բանտարկված է: Թաղմանը ներկա էր Էմիի վերջին ընկերը` ռեժիսոր Ռեգ Թրեւիսը: Զույգը վերջերս էր բաժանվել: Հրաժեշտի արարողությանը Ռեգը հետեւյալն է ասել. “Ես կորցրի իմ ամենաթանկարժեք անձնավորությանը, ում շատ էի սիրում”: Այնուհետեւ Միչ Ուայնհաուսը դստեր մանկության մասին հիշողություններով է կիսվել, հավաքվածները, չզսպելով արցունքները, ծիծաղել ու հիշել են երգչուհուն: Էմիի հայրը վերջում ավելացրել է. “Քնիր հանգիստ, իմ հրեշտակ: Մայրիկն ու հայրիկը միշտ կսիրեն քեզ”: Ի դեպ, Միչն անդադար կրկնել է, որ այժմ իր դուստրն ավելի երջանիկ է, քան երբեւէ: Rag Travis Երգչուհու հավատարիմ երկրպագուներն, ովքեր հավաքվել են Էմիի լոնդոնյան տան առջեւ, եւս հարգանքի տուրք են մատուցել իրենց կուռքին: Ի դեպ, Միչ Ուայնհաուսն այցելել է երկրպագուներին եւ հետեւյալն ասել. “Էմիի համար միայն մեկ բան էր կարեւոր` սերը: Նա իր ամբողջ կյանքը նվիրել էր ընկերներին եւ ընտանիքին: Ես հիմա չեմ կարողանում խոսել, բայց շատ շնորհակալ եմ, որ հարգել եւ եկել եք”: Հիշեցնենք` Էմի Ուայնհաուսի մահվան պատճառը բացահայտող պաշտոնական հայտարարություն դեռեւս չկա: Թունաբանական թեստի արդյունքները պարզ կլինեն միայն 4 շաբաթից: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը`w ww.dailymail.co.uk

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW