×


Էմմի

Էմմի

“Ադրբեջան չենք գնում” “Եվրատեսիլ 2011”-ում Հայաստանը ներկայացնող Էմմին ժամեր անց մեկնելու է Դյուսելդորֆ, որտեղ եւ կկայանա  մրցույթը: Երգչուհին նշում է` փորձերից բացի, պրոմո-տուրի շրջանակներում ելույթ կունենա գերմանական մի քանի քաղաքում: Armine Zaqaryan, Gohar Gasparyan & Emmy Ի՞նչ ենք տեսնելու բեմում Էմմիի ելույթի ժամանակ. “Շոուն վառ գույներով է լինելու”,- այսօր Orange-ի գլխավոր խանութում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Պարը բեմադրող Արմինե Զարյանն էլ խոստացավ, որ  մեր երգն ու շոուն շատ են քննարկվելու. “Հայերի եռանդն ու  ջիգյարն ենք բեմ բարձրացնելու, որ ամեն տարի պակասում էր այդ մրցույթում: Բեմում կտեսնենք չորս տղամարդ, ովքեր իրենց ոտքերով, էներգիայով  կաշխատեն: Վեց հոգուց  կազմված թիմ է ելույթ ունենալու` եռանդով, ժպիտով ու  հայկական գույնով”: Ի դեպ, որպես բեք-վոկալիստ հանդես է գալու երգչուհի R.P.-ն: “Եվրատեսիլ 2011” Էմմին  վերջերս հարցազրույցներից մեկում նշել էր, թե հրավերի դեպքում դեմ չէ  մրցույթի շրջանակներում համերգով հանդես գալ նաեւ Ադրբեջանում: Երգչուհին, այդ մասին խոսելով, “մուզիկանտ. պոլիտիկա նիխտ” արտահայտությունը մեջբերեց.  “Ես անցյալը  մի կողմ չեմ դնում, ուղղակի, եթե մենք մասնակցում ենք մրցույթին, որին նույնպես մասնակցում են մեր հարեւան երկրների ներկայացուցիչները, դա նշանակում է, որ «Եվրատեսիլի» շրջանակներում կարող են հրավերներ լինեն նաեւ այդպիսի երկրներից: Եթե մենք երգում ենք մի բեմում, օրեր ենք անցկացնում  նաեւ այն հարեւան երկրների հետ, որոնց հետ խնդիրներ ունենք, դա նշանակում է, որ շրջանակներից դուրս գալը մի քիչ սխալ կլիներ: Ի դեպ,  հրավերի դեպքում ադրբեջանցիները նույնպես ցանկացել են  Հայաստան գալ, սակայն հրավեր չի եղել, մենք էլ  չենք գնում: Երաժշտությունն  է եղել իմ  քաղաքականությունը. երբեւիցե չեմ փորձել նեղացնել հայրենակիցներիս”: Mariam Aleksanyan “Ինչպես անցյալ տարի, այս տարի եւս Հայաստանի երկու քաղաքներում` Երեւանում եւ Վանաձորում,  Orange-ը նախաձեռնել է Եվրատեսիլի հանրային դիտում, որը հնարավորություն կտա երաժշտասերներին միասնաբար աջակցել Հայաստանին”, - նշեց ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: Orange-ը նաեւ  “Եվրատեսիլի” ուղեգիր նվիրեց 18-ամյա Մարիամ Ալեքսանյանին` որպես Հայաստանում Եվրատեսիլի ամենամեծ երկրպագու: Նա արդեն մի քանի տարի է, ինչ Եվրատեսիլի երկրպագուների հայկական ցանցի ակտիվ անդամներից է: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW