×


Էմմի

Էմմի

“Եվրատեսիլ”-ի ու “Նոր ալիք”-ի համեմատականը “Եվրատեսիլ 2011”-ի հայաստանյան ներկայացուցիչ Էմմին օրերս Յուրմալայում էր. “Նոր ալիք” մրցույթի նախորդ տարիների լավագույն մասնակիցների թվում հրավիրված էր նաեւ հայ երգչուհին, ով փոփ երաժշտության միջազգային մրցույթին մասնակցել է 2003 եւ 2004 թվականներին (2004-ին`“Հայեր” համույթի կազմում): Emmy “Յուրմալայում” ամեն ինչ ավելի բուռն է,  աշխույժ, դու մոտ ես քո երկրպագուներին: Այն  հայերի համար ավելի հասանելի է, օրերն էլ հետաքրքիր են անցնում, իսկ “Եվրատեսիլ”-ը լայն հասկացություն է: Ես իմ փորձից կարող եմ ասել, որ այնտեղ դու ուղղակի արտիստ ես, ով լինում է բեմում, լինում է փակ փարթիներում, որից հետո պետք է նստի մեքենան ու գնա հյուրանոց: Միգուցե ես, որպես արտիստ, չեմ հասկացել այնտեղի` ավելի լավ լինելը...»,- BRAVO.am-ին ասաց երգչուհին: “Նոր ալիք 2011”-ի մրցութային օրերի ընթացքում Էմմին հանդիպել է այն երգիչներին, որոնց հետ իր մասնակցության տարիներին ճանապարհ է անցել, խոսել ու քննարկել են հին ու նոր “Նոր աքլիք”-ն ու եկել այն եզրակացության, որ  իրենց ժամանակ մրցույթն ավելի լավն էր. “Բոլորս հանգեցինք այն մտքին, որ “Նոր ալիք”-ը լավն էր սկզբի 3-4 տարիներին: Հիմա ծախսերն ավելի շատ են, շատ մասնակիցներ ու հյուրեր էին հրավիրել, բայց այն շունչը, որ կար մեր ժամանակ, հիմա չկա”: Emmy, Mher and Sona Shageldyan Ընկերներին հանդիպելով` Էմմին համագործակցության մի քանի ծրագրեր է մշակել: Բանակցություններ են ընթանում Իսրայելի 2004 թվականի մասնակցի`Շայի հետ: Կան նաեւ համագործակցության այլ ծրագրեր, որոնց մասին երգչուհին կխոսի հետագայում, իսկ հիմա պատրաստվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իր երկրպագուներին ներկայացնել նոր նախագիծ, որի մասին, ինչպես եւ մեր նախորդ զրույցի ժամանակ, չցանկացավ մանրամասնել` թող անակնկալ լինի:): Զբաղվածության պատճառով Էմմին չի հասցրել զգալ ամռան գալն իր կյանքում. “Ինձ համար ամառը երեւի թե կսկսվի հաջորդ տարի: )”: Երգչուհու երկրպագուները շուտով նրան կտեսնեն նաեւ Հայաստանի եւ Վրաստանի համատեղ “Երկու աստղ” մրցույթում: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Էմմիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW