×


Էն Հեթվեյ

Ո՞ւմ հետ է նշանադրվել Էն Հեթվեյը

Ո՞ւմ հետ է նշանադրվել դերասանուհին :) “Սատանան Պրադա է կրում’’ ֆիլմի “աստղ” Էն Հեթվեյը, որը հաջողություններ է գրանցում կարիերայում, այս օրերին ուշադրության կենտրոնում է անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխության շնորհիվ:): 29-ամյա դերասանուհու ընտրյալն է ամերիկյան դերասան եւ ոսկերիչ 30-ամյա Ադամ Շուլմանը: Երեք տարի հանդիպելուց հետո զույգը նշանադրվել է: “Մենք միանգամից համակրեցինք միմյանց, սակայն բավական երկար ժամանակ անցավ, երբ հասկացանք, որ ցանկանում ենք միասին լինել. ինքը մտածում էր` փեսացու ունեմ, ես էլ մտածում էի, որ ընկերուհի ունի’’,- ասել է Էն Հեթվեյը: Anne Hathaway and Adam Shulman Նշենք, որ դերասանուհին վերջերս հայտնել էր` չի շտապում ամուսնանալ. “Ես այլ նախագծեր ունեի, ուզում էի որոշ ժամանակ վայելել միայնությունը, սակայն հետո հիմարի պես սիրահարվեցի, եւ Ադամը փոխեց բոլոր պատկերացումներս ամուսնության մասին’’: Էնն արդեն ցուցադրել է հանրությանն իր նշանադրության մատանին եւ հաստատել այդ առիթով պտտվող լուրերը: Նախկինում Էն Հեթվեյը հանդիպել է բիզնեսմեն Ռաֆայելո Ֆոլիերիի հետ: Նրանք բաժանվել են 2008 թվականին: Բիզնեսմենին խարդախության համար դատապարտել էին 4 եւ կես տարվա ազատազրկման: Դե ինչ, շնորհավորենք դերասանուհուն եւ բարի բախտ մաղթենք սիրեցյալի հետ ;): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW