×


Թոփ 100 կանայք

Թոփ 100 կանայք

Հայտնի են աշխարհի ամենաազդեցիկների անունները:) Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է 2011 թվականի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը:  Ըստ ամենամյա վարկանշային աղյուսակի` հարյուրյակում են հիմնականում քաղաքական գործիչները, բիզնես եւ մեդիա ոլորտների ներկայացուցիչները, դերասանուհիներն ու երգչուհիները: Angela Merkel Արդեն հինգերորդ անգամ ամենաազդեցիկների ցուցակը գխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Բացառություն են կազմել միայն 2010 թվականի արդյունքները, երբ նա պատվավոր տեղը զիջել է Միշել Օբամային:): Այս տարի ԱՄՆ առաջին տիկինը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Աշխարհի ամենաազդեցիկ երկրորդ կինը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է: Երրորդ պատվավոր տեղում է Դիլմա Ռուսեֆը, ով Բրազիլիայի առաջին կին նախագահն է այս երկրի պատմության մեջ: Michelle Obama Չորրորդ հորիզոնականում է “PepsiCo” ընկերության տնօրեն Ինդրա Նույին: Իսկ “Facebook”  սոցիալական կայքի օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը հինգերորդն է: Բիլ Գեյթսի կինը` Մելինդան, ով նաեւ “Bill & Melinda Gates” հիմնադրամի համանախագահն է, հայտնվել է վեցերորդ հորիզոնականում` առաջ անցնելով Հնդկաստանի ազգային կոնգրեսի առաջնորդ Սոնյա Գանդիից, ով ցուցակում յոթերորդն է: Ֆրանսիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար, ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդը իններորդն է: Ամենաազդեցիկ կանանց տասնյակը եզրափակում է “Kraft Foods” ընկերության նախագահ Իռեն Ռոզենֆելդը: 11-րդ հորիզոնականում է 25-ամյա երգչուհի Լեդի Գագան, ով հարյուրյակի ամենից երիտասարդ ներկայացուցիչն է: Ամենաազդեցիկ 18-րդ կինը երգչուհի Բեյոնսեն է, իսկ դերասանուհի Անջելինա Ջոուլին` 29-րդը: 60-րդ հորիզոնականը զբաղեցնում է մոդել Ժիզել Բունդխենը: Jizel Ցուցակում են ընդգրկվել նաեւ այնպիսի անուններ, ինչպիսիք են հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, գրող Ջոան Ռոուլինգը,  “Vogue” ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, դիզայներներ Միուչա Պրադան, Դիանա ֆոն Ֆյուրսթենբերգը եւ այլք: Մեծ Բրիտանիայի 85-ամյա թագուհի Էլիզաբեթ 2-րդը զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը եւ  հարյուրյակում ամենատարեցն է: Ցավոք, այս տարի եւս ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակում բացակայում են հայերը: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյորը` spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին