×


Ինգա եւ Դամիան

Ինգա եւ Դամիան

Կտավների վերածված լուսանկարներ Անհնար է, որ երկու կրեատիվ երիտասարդ միասին աշխատեն ու ստեղծագործական քննարկումներ, վեճեր չունենան: Բայց նախեւառաջ Ինգա Իվանովան եւ Դամիան Հովհաննիսյանը լավ ընկերներ են: Նրանք ծանոթացել են լուսանկարիչների ֆորումներից մեկում, հետո հանդիպել ու մտերմացել: Այս ընկերության արդյունքը մայիսի 15-ին “Բյուրոկրատ” գրախանութում տեղի ունեցած նրանց առաջին համատեղ ցուցահանդեսն է: Inga Ivanova & Damian Hovhannisyan Ցուցասրահը լի էր թե՛ սեւ-սպիտակ, թե՛ վառ գույներով, կրեատիվ պատկերներով ու հյուրերով:): Ցուցադրվող լուսանկարները կտավներ էին հիշեցնում: Պարզվում է` այդպես էլ կա: Դասական տեխնիկայով արված լուսանկարները երեւակված են կտավների վրա, ինչի շնորհիվ դրանք էլ ավելի բնական ու տպավորիչ են դարձել: Լուսանկարիչները ներկայացրել են 33-ական նկար, եթե “բարդ” հաշվարկ կատարենք, ստացվում է  66 լուսանկար:): Ի դեպ, Ինգան ու Դամիանը հաճախ լուսանկարում են միմյանց, եւ այդ լուսանկարներից մի քանիսը եւս ցուցադրված էին: Ինգա Իվանովա Մասնագիտությամբ գրաֆիկական դիզայներ Ինգա Իվանովան արդեն երեք տարի է` լուսանկարչությամբ է զբաղվում: “Կան մարդիկ, ովքեր երազում են լուսանկարիչ դառնալ, իմ դեպքում այդպես չէ:): Նույնիսկ լուսանկարիչ մտերիմ ընկեր ունեի, բայց մտքովս երբեք չի անցել վերցնել լուսանկարչական ապարատն ու նկարել”,- խոստովանեց Ինգան: Բայց տարիներ անց, երբ Ինգայի  ձեռքն ընկավ իր առաջին անհատական լուսանկարչական ապարատը, կիրքը լուսանկարչության հանդեպ այլեւս չմարեց: Exibition Ինգան նախընտրում է լուսանկարել մտերիմներին` նրանց, ում լավ է ճանաչում: Ու քանի որ ամենից լավ Ինգան ճանաչում է հենց ինքն իրեն, դիմանկարները նրա աշխատանքներում անպակաս են:): Ինգան վառ կերպար է` կարմրահեր, մեծ աչքերով ու արտահայտիչ դիմագծերով: Նրա կերպարի “վերջակետը” վզնոցն էր, որը, ի դեպ, ինքն է պատրաստել: Ինգան ընկերուհու հետ զարդեր է պատրաստում` “Sun Beam” ապրանքանիշով: “Ես ազատություն եմ սիրում, չեմ սիրում սահմաններ, դրա համար էլ ազատ գրաֆիկով աշխատանք եմ նախընտրում: Չէի կարող գրասենյակային աշխատող լինել”,- պատմեց Ինգան: Exibition Դամիան Հովհաննիսյան Դամիան Հովհաննիսյանի անձնագրային անունը կարիք էլ չկա ճշտելու: Արդեն մի քանի տարի է` բոլորը նրան հենց այդպես են անվանում` ռեգգի երաժշտության լեգենդ Բոբ Մարլիի որդու` Դամիան  Մարլիի անունով:): Դամիանը սիրում է ռեգգի, նախընտրում է վառ գույներ, ունի ինքնատիպ մտածելակերպ ու ոճ` երկար մազեր, դաջվածքներ: Նրա կյանքում միշտ իրարանցում է` “խառը վիճակներ”:): Երաժշտություն, ակումբներ, նոր ծանոթություններ, նոր մարդիկ ու լուսանկարչություն` այսպիսին է Դամիանը: Նա մասնագիտությամբ ռադիոֆիզիկ է, բայց արդեն վեց տարի է, ինչ լուսանկարչությամբ է զբաղվում: Նախեւառաջ` նա իր մոդելների մեջ գնահատում է ոչ թե հանրահայտ կամ գեղեցիկ լինելու փաստն, այլ` բնավորությունը, կերպարը: “Տեսնում ես ու հասկանում, որ լուսանկարելու ես այդ անձնավորությանը: Հստակ դիմագծեր կամ կառուցվածք չկա”,- ասաց Դամիանը: Exibition Ի  տարբերություն Ինգայի` Դամիանը հաճախ լուսանկարում է անծանոթ մարդկանց, սակայն նկարահանման ընթացում սիրում է շփվել մոդելի հետ, որպեսզի ստանա հենց այն հոգեվիճակը, որը պետք է: “Photoshop”-ը Դամիանի լուսանկարներում նվազագույնի է հասցված. նա “խաղում” է միայն կոնտրաստի եւ գունային գամմայի հետ: Նա ունեցել է մի քանի ցուցահանդես, մասնակցել է մրցույթների Երեւանում եւ Մոսկվայում: Ինգայի եւ Դամիանի  համատեղ ցուցահանդեսը գործելու է մինչեւ մայիսի 30-ը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW