×


Իվ Լառոկ

Իվ Լառոկ

Մեգա-դիսկոտեկի երջանիկ մասնակիցները հայտնի են:) Ինչպես արդեն գրել ենք, մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր սեթերը կհնչեցնի շվեյցարացի անվանի դիջեյ Իվ Լառոկը: “Վիվա Հայաստան, վիվա Ֆրանսիա” խորագրով եւ ֆրանսիական ոճով մեգա-դիսկոտեկը կազմակերպվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի փառատոնի շրջանակներում եւ տեղի կունենա Լարա Ֆաբիանի համերգի ավարտից հետո` ժամը 23:00-ին: Larock Դիսկոտեկը իրականացնում է “E-Productions” ընկերությունը “BAL Adventures”-ի հետ համատեղ` ՀՀ մշակույթի նախարարության, ԱԳՆ-ի եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: Այս կապակցությամբ “Երեւան փրոդաքշնսը” եւ Bravo.am կայքը կազմակերպել էին մրցույթ, որի 3 հաղթողները կստանան մեգա-դիսկոտեկի երկուական տոմս: Նախ հարցերը եւ դրանց ճիշտ պատասխանները: Հարց 1. Իվ Լառոկի նախորդ ելույթը Երեւանում ո՞ր թվականին է եղել եւ որտե՞ղ: Իվ Լառոկը Հայաստան է այցելել 2009թ. մարտի 20-ին եւ ելույթ է ունեցել «Տոռնադո» ակումբում: Հարց 2. Ո՞ր խմբի անդամ է Իվ Լառոկը եւ ուրիշ ի՞նչ հայտնի դիջեյներ կան այդ խմբի կազմում: Նա Africanism խմբից է, որի կազմում են նաեւ Bob Sinclar-ը, David Guetta-ն, Joachim Garraud-ը եւ այլոք: Հարց 3. Շվեյցարացի դիջեյի ո՞ր գործն է դարձել 2007 թվականի հիթ եւ ո՞վ է կատարում երգը: 2007 թ-ին համաշխարհային հիթ դարձավ RISE UP-ը, որը կատարում է Jaba-ն: Եվ այսպես, ահա մրցույթի երջանիկ հաղթողների անունները. 1.    Տիգրան Մկրտչյան 2.    Lulu718 3.    Կարինե Հովհաննիսյան: Սիրելի հաղթողներ, ձեր տոմսերը կարող եք ստանալ մարտի 17-18-ին “Մեդիամաքս” մեդիա ընկերության գրասենյակում Աբովյան 2, 2-րդ հարկ հասցեով՝ նախապես զանգահարելով 54 54 31 հեռախոսահամարով: YvLarock Իսկ նրանց, ովքեր այս անգամ չեն շահել, խորհուրդ ենք տալիս չվհատվել, քանզի միջոցառման կազմակերպիչները եւս մեկ անակնկալ են պատրաստել շվեյցարացի դիջեի երկրպագուների համար: Այսօր, մարտի 16-ին, ժամը 17-ից 20-ը Ազնավուրի հրապարակում՝ ՙՄոսկվա՚ կինոթատրոնի առջեւ, հնչելու է հայ դիջեյներ Max-ի եւ Leon Gris-ի երաժշտությունը եւ բաժանվելու են ֆլայերներ, որոնց միջոցով Իվ Լառոկի դիսկոտեկի տոմսերը հնարավոր կլինի գնել զեղչով:): Հիշեցնենք նաեւ, որ մեգա-դիսկոտեկի տոմսերը վաճառվում են քաղաքի տոմսարկղերում, ինչպես նաեւ Վազգեն Սարգսյան 2 հասցեով: Տոմսեր ձեռք բերելու համար զանգահարեք նաեւ 091 000434 հեռախոսահամարով: Տոմսի արժեքն է 4000 դրամ: Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW