×


Լեդի Գագա

Լեդի Գագա

Քանի՞ գլուխ  ունի  երգչուհին:) Ինչպես արդեն հայտնի է, երգչուհի Լեդի Գագան ոչ ուտում է, ոչ խմում, միայն սկանդալային նոր կերպարներ է  մտածում:): Այս անգամ նա զարդարել է  “V” ամսագրի շապիկը` հերթական անգամ շոկահարելով հանդիսատեսին: Գագան  ներկայացել է երեք գլխով:): Այս ֆոտոշարքը արվել է` ցույց տալու երգչուհու երեք տարբեր կերպարները: Lady Gaga Առաջին կերպարը բացահայտում է  Գագայի մութ անկյունը` գոթական շպար, դեմքին` օղեր եւ այլ սարսափելի  պարագաներ: Երկրորդ կերպարը  ճապոնական փոփ-արտի ոճում  է եւ  ընդգծում  է  երգչուհու վառ կերպարը: Երրորդը բնական շպարով եւ տեսքով Գագան է. կարելի է ենթադրել, որ Գագան ուզում է  ցույց տալ իր անմեղ կողմը: Երեք գլխանի Գագային եւ նրա կերպարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը`www.spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW