×


Լիդուշիկ

Լիդուշիկ

Չորսը մեկում :) “Արեւիկ” մանկապատանեկան անսամբլի սաներից Լիդուշիկին  երեւի կհիշեք “Փոքրերի աշխարհ” տեսահոլովակով: Նրա ծննդյան տոնի առթիվ մանկական սրճարաններից մեկում ընտանիքի անդամները նվեր էին պատրաստել. Լիդուշիկի առաջին տեսասկավառակի շնորհանդեսն էր եւ 2-րդ տեսահոլովակի պրեմիերան: Հուլիսի 11-ն նա դարձավ 11 տարեկան. ուրախ էր, լավ տրամադրությամբ դիմավորում էր հյուրերին եւ ընդունում նվերները: :) Lidushik Հոբելյարին շնորհավորելու էին եկել արեւիկցիները, մտերիմները, դերասաններ, երգիչներ ու բազմաթիվ հյուրեր: Շնորհանդեսն անցավ բազմաթիվ երեխաներով, փուչիկներով, գույներով, հեքիաթային հերոսներով եւ, իհարկե, օրվա հերոսի նկարով տոնական տորթով: Հյուրերը նոր տեսահոլովակը դիտեցին, շնորհավորեցին… Վարդավառի տոնի առթիվ Լիդուշիկին ջրեցին. շնորհանդեսը վարող Արտակ Վարդանյանն էր ջրողը, դե, Լիդուշիկն էլ պատասխան շնորհակալությունը “հայտնեց”. ինքն էլ Արտակին ջրեց: :) “Արեւիկ” անսամբլի գեղարվեստական ղեկավար Արմեն Գեւորգյանը եւս եկել էր իր սանին շնորհավորելու. “Առաջին հերթին շնորհավորում եմ Լիդուշիկին ծննդյան առթիվ: Արդեն 11 տարեկան է, մեծ աղջիկ է: Տեսահոլովակը չէի տեսել, շատ հավանեցի, ուզում եմ շնորհավորել նկարահանող խմբին: Երաժշտական հատվածին տեղյակ եմ. “Արեւիկ”-ի գործիքավորողն է արել` Էդգար Ալեքսանյանը”: Lidushik Լիդուշիկի առաջին տեսասկավառակում իր երկու տեսահոլովակներն են ` “Երգ եմ հորինել” եւ “Փոքրերի աշխարհ” երգերի հիման վրա նկարահանված, որոնց երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի զգեստների հեղինակը Արամ Նիկոլյանն է, որն իր բալիկին էլ էր բերել: Lidushik & Aram Nikolyan Լիդուշիկը փոքրիկ ծաղիկ էր նկարում ու նվիրում իր նկարով պաստառները :). “Ամենաշատը տպավորվել է 10 տարեկանիս ծնունդը, շատ մարդիկ էին եկել, մեծ ծնունդ էր: Ինձ թվում է` այս ծնունդս էլ կդառնա հիշարժան: Տորթի մոմերը փչելիս երազանք եմ պահելու, որ դառնամ հայտնի երգչուհի, միշտ լինեմ բեմերում, ու բոլորը  սիրեն ինձ: Ուզում եմ, որ հետո էլ ինձ Լիդուշիկ ասեն”: Հոբելյարին շնորհավորելու էին եկել արեւիկցիները 11-ամյա Լիդուշիկը` նույն ինքը Լիդա Առաքելյանը, 2,5 տարեկանից երգում է «Արեւիկ» համույթում, հաճախում է պարի ու դաշնամուրի. «Երկու երգ եմ այսօր ներկայացրել, որոնք տեսահոլովակներ ունեն` «Փոքրերի աշխարհ» ու «Երգ եմ հորինել»: Ես չեմ փորձել երգ հորինել, երեւի ինձ մոտ չի ստացվի: Երբ մեծանամ, ինձ պատկերացնում եմ երգչուհու դերում` շատ մրցանակներով: Արդեն ստացել եմ տարբեր մրցանակներ, ամենակարեւորն ինձ համար մեր «Արեւիկ»-ի փառատոնն էր, որ գրավեցի 2-րդ տեղը»: Lidushik Լիդուշիկի անհատական պրոդյուսերությամբ զբաղվում է նրա տատիկը` տիկին Գոհարը, որն էլ կազմակերպել էր տեսասկավառակի ու տեսահոլովակի շնորհանդեսը. ““Երգ եմ հորինել” երգի տեսահոլովակը ձմռանն ենք նկարել, ուղղակի համերգները շատ էին, մոնտաժը մի քիչ երկար տեւեց: Այս սկավառակի ու շնորհանդեսի  կազմակերպչական հարցերը ընդամենը 2 շաբաթում ենք արել, որ ծննդյան օրը նվեր մատուցենք: “Երգ եմ հորինել” երգը հորինված պահից մինչեւ այս պահը նվեր է եղել հեղինակների կողմից: Երաժշտական նախասիրությունները մի կողմ, ինքը նաեւ ուզում է մաթեմատիկայի ուսուցիչ դառնալ:” Lidushik Լիդուշիկը իր հյուրերի համար երգեց, պարեց, բազմաթիվ նվերներ ստացավ: Հյուրերից մեկն էլ փոքր շնիկ էր բերել նրան, որն էլ ավելի աշխուժացրեց երեխաների տրամադրությունը… Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին