×


«Ծննդյան տոնը` միասին»

«Ծննդյան տոնը` միասին»

bmi-ի ու Bravo.am-ի մրցույթի հաղթողները հայտնի են :) Ինչպես արդեն տեղյակ եք, Ամանորի եւ Սուրբ Ծնունդի նախաշեմին bmi-ը (British Midland International) եւ Մեդիամաքս լրատվական գործակալությունը իր Bravo.am կայքով նախաձեռնել էին լուսանկարների մրցույթ, որը կրում էր “Մեծ Բրիտանիան իմ աչքերով” անվանումը: Մրցույթի նպատակն էր օգնել այն երիտասարդներին, որոնք սովորում են արտերկրում, իրականացնել իրենց երազանքը եւ ամանորյա տոներն անցկացնել իրենց ընտանիքների հետ Հայաստանում: Այդ նպատակով bmi-ը տրամադրել էր Լոնդոն-Երեւան-Լոնդոն երթուղով էկոնոմ դասի 4 անվճար տոմս, որոնք պետք է շահեին Մեծ Բրիտանիայում սովորող 4 հայ ուսանողներ, ում աշխատանքները ժյուրին լավագույնը կճանաչեր: Ուրախությամբ հայտնում ենք, որ մրցույթը մեծ արձագանք գտավ Մեծ Բրիտանիայում սովորող հայ ուսանողների շրջանում, եւ նրանցից շատերը ներկայացրին իրենց լուսանկարները, որոնք պատկերում են Մեծ Բրիտանիայի ամենատարբեր երեւույթները` մարդկանց, բնությունը, շենքերը եւ այլն: bmi-ի ու Մեդիամաքս-ի ներկայացուցիչներին բավական դժվար էր որոշել հաղթողներին, սակայն մրցույթի մի քանի փուլերի արդյունքում հաղթողների անունները հայտնի են: Ահա նրանք, ովքեր կստանան bmi ընկերության բացառիկ եւ անմոռանալի ամանորյա նվերը. Նելլի Հովսեփյան Հասմիկ Շահբազյան Դավիթ Տոնոյան Վիգեն Շիրվանյան Ստորեւ կարող եք տեսնել հաղթած աշխատանքները::) Vigen Shirvanyan Nelly Hovsepyan Hasmik Shahbazyan Davit Tonoyan bmi-ը եւ Մեդիամաքս-ը սրտանց շնորհավորում են հաղթողներին եւ մաղթում մնացած բոլոր երազանքների իրականացում 2011-ի ընթացքում: Իսկ բոլոր նրանց, ում այս անգամ բախտը չժպտաց, խորհուրդ ենք տալիս շարունակել հետեւել մեր կայքին, քանզի առջեւում սպասվում են բազմաթիվ հաճելի անակնկալներ::) Bravo.am :) Ուշադրություն Այս մրցույթի մրցանակը Լոնդոն-Երեւան վերադարձով չորս ավիատոմս Է (հարկերը ներառյալ)` յուրաքանչյուր հաղթողին մեկական տոմս:  Թռիչքները ենթակա են առկա տեղերի եւ գործում են bmi սովորական պայմանները կապված թռիչքի եւ ուղեբեռի հետ: Այս մրցանակը չի ներառում վիզայի հետ կապված այլ ծախսեր եւ գործառույթներ: Ճանապարհորդությունը պետք է իրականացվի հաղթելուց հետո` մինչեւ 2011թ. փետրվարի 15-ը : Տոմսերի պատվերը պետք է տրվի նախատեսված թռիչքից առնվազն տաս օր առաջ: Այս մրցանակը չօգտագործելու դեպքում այն չեղյալ կհամարվի 2011թ. փետրվարի 15-ին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW