×


Կարլա Բրունի եւ Նիկոլա Սարկոզի

Կարլա Բրունի եւ Նիկոլա Սարկոզի

Ինչո՞ւ Ջուլիա:) Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ իր տիկնոջ` Կարլա Բրունիի նորածին դստեր անունն է Ջուլիա:): Այս մասին տեղեկանում ենք նոր մայրացած Կարլա Բրունի-Սարկոզիի պաշտոնական կայքից: “Ես խորապես զգացված եմ բազմաթիվ շնորհավորանքներից, որոնք ստանում եմ մեր փոքրիկ Ջուլիայի ծննդյան պահից: Շնորհակալական խոսքերին միանում է նաեւ ամուսինս”,- գրել է Ֆրանսիայի առաջին տիկինը: Նիկոլա Սարկոզին էլ նշել է` իր կինն ու նորածին դուստրը “լավ են զգում, իրենց ընտանիքը երջանիկ է”: Nicolas Sarkozi and Carla Bruni Նորածին աղջկա անվան ընտրությունը ծնողները հիմնավորում են նրանով, որ Ջուլիան կա լեզուների մեծամասնությունում եւ սազում է իրենց` իտալական, ֆրանսիական եւ հունգարական արմատներ ունեցող ընտանիքին: Հիշեցնենք, Սարկոզին հայր է դարձել չորրորդ անգամ: Ֆրանսիայի նախագահն ունի երեք որդի: Իսկ 43-ամյա նախկին մոդել եւ երգչուհի Կարլա Բրունին եւս որդի ունի նախորդ ամուսնությունից: Պատրաստեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Աղբյուրը` La Figaro

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW