×


Գոհար Գասպարյան

Գոհար Գասպարյան

«Կփախչեմ կանաչով հարուստ մի վայր ու անվերջ կծուլանամ...» :) Bravo.am-ը  Ձեզ խոստացել էր ներկայացնել, թե ինչպես են անցկացնում իրենց հանգիստը հայտնի մարդիկ: Մի քանի օր առաջ մենք արդեն պատմել ենք Մանե Գրիգորյանի նախասիրությունների մասին: Այսօր հեռուստահաղորդավար Գոհար Գասպարյանի հերթն է, ով արդեն հասցրել է ամառային ակտիվ հանգիստ ունենալ: Varduhi & Gohar Վերջերս Գոհարիկն իր մտերիմ ընկերուհու` սպորտային պարերի մասնագետ Վարդուհի Ալեքսանյանի հետ մեկնել էր Հունաստան` մասնակցելու Օլիմպիական միջազգային հատուկ նախագծի. «Ճանաչողական-կրթական այդ ծրագրին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած երիտասարդներ, որոնք ներկայացնում էին իրենց երկիրը, մշակույթը, սպորտային, հատկապես` օլիմպիական շարժումը: Ֆիզիկական կուլտուրայի մեր ինստիտուտը մեզ ուղեւորեց բազմաբովանդակ  դասընթացների»: Gohar Gasparyan Գոհարիկն ու Վարդուհին մեկ շաբաթ եղան Աթենքում, ապա երկու շաբաթ ապրեցին հինավուրց Օլիմպիա քաղաքում, որտեղ դեռ մ.թ.ա. անցկացվել են Օլիմպիական խաղերն ու խաղաղություն սփռել աշխարհում. «Մոտ 200 մասնակիցների հետ մենք բացահայտել ենք ոչ միայն Հունաստանի, մասնավորապես` Աթենքի  պատմական հարստությունները, այլեւ հունական դիցաբանության մանրամասները, որոնց ծանոթանում էինք հենց տվյալ վայրում: Օլիմպիզմին վերաբերող հետաքրքիր դասախոսությունները համալրվում էին պատմամշակութային հանգստով:)»: Հաղորդավարուհին տպավորված է Օլիմպիայի հեթանոսական սրբավայրերով, կոթողներով: Նա անդրադարձավ նաեւ Օլիմպիական խաղերի կրոնական նշանակությանը, որի ժամանակ տղամարդ ատլետներն իրենց ուժն ու մարզական կարողությունները ցույց են տվել աստվածներին գոհացնելու համար. «Հույն տղամարդիկ մինչ օրս մեծ ուշադրություն են դարձնում իրենց մարմնի գեղեցկությանը: Ափսոս, հայերի մոտ մարմինը կրթելու կուլտուրան այնքան էլ զարգացած չէ. շատ տղամարդիկ ոնց որ «հղի» լինեն»: :) Gohar & Varduhi Իսկ ահա Գոհարիկի կյանքում սպորտն իր առանձնահատուկ տեղն ունի ոչ այն պատճառով, որ նա ամեն օր մարզվում է. «Պարզապես ես սիրում եմ առողջ մարմին, առողջ հոգի, որոնք սերտորեն կապված են միմյանց»: Պատանեկան տարիքում նա երկու տարի լրջորեն զբաղվել է բասկետբոլով, հետո եղել է Վ. Բրյուսովի անվան պետական  լեզվաբանական համալսարանի բասկետբոլի թիմում. «Այդ սպորտն ինձ օգնեց ազատ կողմնորոշվել թիմային աշխատանքում, զարգացրեց կոլեկտիվ զգացողությունս, մարզական հոգի ձեւավորեց ու էլի շատ լավ մարզական հատկանիշներ:)...»: Գործի բերումով Գոհարը հաճախ է սպորտային միջոցառումներ վարում (որոնք լինում են նաեւ միջազգային բնույթի), շատ է սիրում մարզիկներին. «Նրանք շատ պարզ եւ քրտնաջան մարդիկ են, սիրում են հասնել բարձունքների, սիրում են մրցել, պայքարել, նվաճել եւ, ի վերջո, հայրենիք են ներկայացնում աշխարհին»: Varduhi & Gohar Բնույթով ակտիվ մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ նոր բացահայտումների կողմնակից է ու սիրում է ակտիվ հանգիստը, բայց, քանի որ ամբողջ տարին անցնում է ակտիվ աշխատանքային պայմաններում, երբեմն կարիք է ունենում պասիվ հանգստի, ուզում է մեկ ամիս աշխարհի ամենածույլ մարդու կյանքը վարել: :) «Եթե անկեղծ ասեմ, ես կանոնավոր հանգստացողներից չեմ եւ հաճախ չեմ մեկնում հանգստի, որովհետեւ որեւէ մարզ կամ այլ երկիր այցերս համատեղվում են աշխատանքով կամ դասընթացներով: Հենց սա է պատճառը, որ հանգիստս միշտ ակտիվ է լինում: Որպես ծով չունեցող երկրի բնակիչ` ինձ ավելի շատ ձգում է ջրային հանգիստը, ինձ շատ են հետաքրքրում նաեւ պատմամշակութային վայրերը. հոգեպես շատ հարստանում եմ նման վայրեր այցելելիս: Հայաստանում ամեն տեղ չէ որ եղել եմ, կոնկրետ սիրած վայր չունեմ, բայց իմ համար առանձնահատուկ է Արցախը. ես ամեն տարի ուզում եմ այնտեղ լինեմ: Մեր երկրով կարելի է անվերջ ճանապարհորդել...»: Gohar Gasparyan Զրույցի վերջում Գոհարիկն ասաց, որ ուժերը վերականգնելու համար իրեն պետք է 20-օրյա պասիվ հանգիստ: Ամառային իր ակտիվ հանգիստը մեր զրուցակիցը  կլրացնի Հայաստանի բնության ներքո. «Շոգից կփախչեմ կանաչով հարուստ մի վայր ու անվերջ կծուլանամ:)...»: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Գոհար Գասպարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին