“AV Show”` լավ ու վատ երգիչների համատեքստում:)
Հասմիկ Կարապետյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Արփինե Գաբրիելյանը, Անահիտ Սիմոնյանը, վերջինիս ամուսին, երգիչ, երգահան Հայկոն, Էրիկը, Միսթր X-ն ու Անդրեն նոյեմբերի 13-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահի բեմից համաշխարհային եւ սեփական երգացանկից հիթեր էին հնչեցնում:
“Մի խոսքով” երգեց ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն: Որպեսզի Հայկոն ետնաբեմում շատ չսպասի, իրենից հետո բեմահարթակին Անահիտ Սիմոնյանն էր:): Bravo.am-ի հարցին` “Իսկական հայ տղայա” երգն իր ամուսնուն է նվիրվա՞ծ, երգչուհին պատասխանեց. “Ճիշտն ասաց, Հայկոն չի ընդունում երգում հնչող` “Նիվայի” հետ կապված հատվածը, բայց որպես երգ շատ է հավանում:)”:
Համերգը կազմակերպել էր “AV Show”-ն: Նորաբաց “փրոդաքշըն”-ի շնորհանդեսը կայացավ “Grammy” թատերական ռեստորանում: “AV Show”-ն այսուհետ զբաղվելու է շոուների, շնորհանդեսների կազմակերպմամբ, պրոդյուսինգով ու ձգտելու է ոլորտում լավագույնը լինել: “AV-ն Արմեն, Վազգեն անունների սկզբնատառերն են: Բարեկամիս հետ միշտ համերգներ, բարեգործական միջոցառումներ ենք կազմակերպել, ես էլ այս ասպարեզի, հեռուստատեսության հետ կապ ունեցող մարդ եմ` հաղորդավար, երգիչ- երգչուհիներից շատ-շատերը ծանոթներս են, որոշեցինք ընկերություն բացել եւ մեր գործունեությունը օրինականացնել”,- Bravo.am-ին ասաց “production”-ի հիմնադիր-տնօրեն Արմեն Սարգսյանը:
Հիմնադրի խոսքերով, “AV Show”-ն փորձելու է հանդիսատեսի շրջանում նոր պահանջարկ ձեւավորել:): “Աստղ բառը Հայաստանի համար չէ, ունենք լավ եւ վատ երգիչ-երգչուհիներ: Փորձելու ենք վատերին հետ մղել, լավերին` առաջ:
Հնարավոր է` մեր կազմակերպած համերգներին ելույթ ունենան այնպիսի երգչուհիներ, որոնց մենք չենք հավանում, բայց պահանջարկ ունեն, բայց նաեւ փորձելու ենք այդ պահանջարկը ետ մղել ու նոր առաջարկներով հանդես գալ: Ռոք եւ ռեգգի բենդերին ենք աջակցելու”,- նշեց Արմեն Սարգսյանը: “AV Show”-ի կազմակերպելիք երկրորդ միջոցառումը ռոքային է. դեկտեմբերի 4-ին “Giza” ակումբում “Ռոքն ընդդեմ ՁԻԱՀ-ի” խորագրով համերգ կանցկացվի:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
11,912






