×


Ձիասպորտի մրցաշար

Ձիասպորտի մրցաշար

Հաղթողը` Ատենի ձիով Գեորգին է:) Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում հունիսի 1-ին պատանիների բաց առաջնություն էր` հանուն երեխաների: Մրցում էին չորս ակումբի, ինչպես նաեւ ձիասպորտի կենտրոնի մարզիկները: Hayrapet Hayrapetyan & Karen Giloyan Երկու փուլից բաղկացած մրցաշարի հաղթող դարձավ “Մուլտի գրուպ” ակումբի ներկայացուցիչ Գեորգի Ղազարյանն, ով արգելքները հաջողությամբ հաղթահարեց իր Ատենի ձիով: Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի սան Դավիթ Խալաթյանը` Խելգա ձիով զբաղեցրեց երկրորդ տեղը, երրորդը “Սիլ” ակումբից Տարոն Պետրոսյանն էր` Միրաժով: Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց` մրցաշարի ընթացքում հանգանակված ողջ գումարը փոխանցվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը: “Քանի որ այսօր երեխաների պաշտպանության օրն է, տոնական միջոցառում ենք կազմակերպել: Մանկապատանեկան մեր դպրոցը գործում է 2006 թվականից` անվճար հիմունքներով: Շուրջ 200 շրջանավարտ ենք ունեցել. բոլորն էլ ձիերի, ձիավարության հանդեպ մեծ սեր ունեն, մեր ձիերն էլ բավական շատ են”: Georgi Ghazaryan “Բնության եւ կենդանիների հետ կապը պետք չէ խզել”, -համոզված է սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, ով Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի տնօրենն ու Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է: Նա ձիերին մարդու ամենահավատարիմ եւ առաջին բարեկամն է համարում, ձիավարել գիտի, ազատ ժամանակ ունենալու դեպքում հաճույքով հեծնում է Կովբոյ կամ Բրասլետ անուններով ձիերը. “Ձիավարելիս ինձ շատ լավ եմ զգում, ադրենալին է, առողջություն”: Պատանեկան մրցաշարի հաղթող Գեորգի Ղազարյանի մարզչի դերում հանդես է գալիս հայրը` Միքայելը, ով BRAVO.am-ին ասաց` զավակներին ու ձիերին հավասար է սիրում.  “1973 թվականին հենց այս դաշտում իմ առաջին ձիով պատանիների առաջնությունում հաղթեցի, էսօր էլ տղաս հաղթեց: Ատենին անգլիական ձի է` զտարյուն ու թանկարժեք”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Փիրուզա Խալափյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW