×


Մանկական փառատոն

Մանկական փառատոն

Երեւանն անվանի գործիչների է հյուրընկալել Երեւանում նախորդ չորս օրերին առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաներին եւ նրանց հետ կապված բոլոր խնդիրներին: Մայրաքաղաքում տեղի է ունեցել Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 7-րդ փառատոնը, որի շրջանակներում միջոցառումները Հայաստանի մարզերում ընթանալու են ուղիղ 40 օր: Մանկապատանեկան կինոփառատոնի մասնակիցներից Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը հոկտեմբերի 22-ին էր` “Մոսկվա’’ կինոթատրոնում: Նախ` Ազնավուրի հրապարակում հյուրերը թատերականացված ներկայացում են դիտել: Վառ եւ հեքիաթային կերպարները գրավել էին կինոթատրոնի բակը, երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար:): Ռուսաստանի հայտնի մշակութային գործիչներ Յուրի Էնտինն ու Բորիս Գրաչեւսկին եւս պատվել էին կինոփառատոնի բացման արարողությունն իրենց ներկայությամբ: Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկվել էր ավելի քան 98 ֆիլմ 35 երկրից: Երեւան էին ժամանել մշակութային եւ հասարակական հայտնի գործիչներ Ռուսաստանից, Լատվիայից, Թուրքիայից, Ճապոնիայից, Իտալիայից, Մեքսիկայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Նիդերլանդներից, Գերմանիայից եւ Ուզբեկստանից, այդ թվում` հայտնի Իվար Կալնինշը, Բորիս Գրաչեւսկին, Յուրի Էնտինը: Մանկապատանեկան կինոփառատոնի մասնակիցներից Փառատոնի շրջանակներում անց են կացվել կրթական եւ տեղեկատվական ծրագրեր, ցուցահանդեսներ, համերգներ, կինոդիտումներ, վարպետության դասեր, պրեմիերաներ, քննարկումներ, ստեղծագործական երեկոներ: Փառատոնը կազմակերպվել էր “Ռոլան Բիկով” հիմնադրամի կողմից: Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 7-րդ փառատոնը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Տեքստը`Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW