×


Մարի Աքսել

Մարի Աքսել

Մոդելն այլեւս հագուստի դիզայներ է Մարի Աքսելն, ով BRAVO.am-ի հետ հարցազրույցում ժամանակին նշել էր` կփորձի այն ամենն, ինչ կյանքում չի փորձել, շարունակում է իր սկզբունքին համապատասխան ապրել:): Mari Axel Եվ այսպես, 180 սմ հասակով մանեքենուհին, ով միակ հայուհին է, որ երբեւիցե հայտնվել է “Պենտհաուս” ամսագրի շապիկին, իսկ հիմա ազգությամբ ռուս ամուսնու` Ալեքսեյ Պրոխորովի հետ բնակվում է Մոսկվայում, հենց Ռուսաստանի մայրաքաղաքում վերջերս ներկայացել է որպես հագուստի դիզայներ:): Մարի Աքսելի հեղինակած “Escort. գարուն-ամառ 2012” հավաքածուն այս ամիս ցուցադրվել է “Mercedes-Benz Fashion Week Russia”-ի շրջանակներում: Երեկոյան եւ կոկտեյլային զգեստների հավաքածուում գերիշխում է սեւ գույնը,  երբեմն այն լրացնում են կարմիրը, սպիտակը, դեղինն ու  նարնջագույնը: Մարի Աքսելի հավաքածուից Հավաքածուն ստեղծելիս, Մարիի խոսքերով, ոգեշնչվել է Օդրի Հեփբերնի ստեղծած կերպարներով. “Ժամանակակից աշխարհում առանց գեղեցիկ եւ էլեգանտ լեդիի չկա ոչ մի բարձր հասարակություն, իսկ նրան, անպայման, ուղեկցում են չտեսնված զգեստները, էքսկլյուզիվ զարդերն ու աքսեսուարները”: Նշենք, որ Մարի Աքսել Նուբարյանը զգեստների սեփական հավաքածուի ցուցարդության ժամանակ հանդես է եկել նաեւ որպես մոդել:): Պատրաստեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Աղբյուրը` Mariaxel.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին