×


Մեգան Ֆոքս

Մեգան Ֆոքս

Դերասանուհին ամուսնացել է Հազարավոր տղամարդկանց սրտերը եւ երազանքները hիմա արդեն հաստատ կոտրվեցին: Գեղեցկուհի, դերասանուհի Մեգան Ֆոքսը եւ “Բեւերլի Հիլզ, 90210” հեռուստասերիալի դերասան Բրայան Օսթին Գրինը ամուսնացել են: Megan Fox and Brian Austin Green Զույգի ամուսնական մտերմիկ արարողությունը տեղի է ունեցել “Four Seasons Resort” հյուրանոցում` Հավայան կղզիներում: Արարողությանը ներկա էին զույգի բարեկամները եւ ամենամտերիմ ընկերները: Megan Fox Հիշեցնենք, որ Մեգան Ֆոքսը եւ Բրայան Օսթին Գրինը հանդիպում են 2004 թվականից եւ երկու անգամ արդեն հասցրել են նշանվել ու բաժանվել: 24-ամյա Մեգանը եւ 36-ամյա Բրայանը նախկինում ամուսնացած չեն եղել, սակայն վերջինս 8-ամյա որդի ունի: Megan Fox and Brian Austin Green Bravo.am-ը երջանկություն է մաղթում նորապսակներին: Աղբյուրը` www.tmz.com Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW