×


Մերայա Քերի

Մերայա Քերի

Երգչուհին երկվորյակ է ունեցել “People” ամսագիրը առաջինը հայտնեց բարի լուրը: Ամերիկուհի Մերայա Քերին ապրիլի 30-ին երկվորյակ` տղա ու աղջիկ է ունեցել Լոս-Անջելեսում:): Երգչուհու պաշտոնական ներկայացուցչի խոսքերով,  41-ամյա մայրն ու բալիկները իրենց լավ են զգում:): Նա նաեւ հայտնել է, որ հիվանդասենյակում ծննդաբերությունից հետո հնչել է երգչուհու “We Belong Together” հիթը: Mariah Carey & Nick Cannon Երգչուհու ամուսինը` 30-ամյա դերասան Նիք Քենոնը,  հայտնել է, որ դեռեւս չեն մտածել` ինչպես անվանել բալիկներին: Ի դեպ, Մերայայի ծննդաբերությունը համընկել է զույգի ամուսնական հոբելյանի հետ: Նիքը նշել է, որ հիվանդանոցում են տոնելու իրենց համար թանկ օրը: Ավելի լավ նվեր այդ օրվա կապակցությամբ  չէր էլ կարող լինել :): Հիշեցնենք` զույգն ամուսնացել է 2007 թվականի ապրիլի 30-ին: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.popsugar.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW