Ասքի հերթական մասի պրեմիերան
“Մթնշաղ” ասքի հայ երկրպագուներ, ստիպված եք դիմանալ, մինչ ձեր սիրելի ֆիլմը կհասնի մայրաքաղաք :) : Իսկ մինչ այդ ասքի հերթական` “Խավարում” մասի պրեմիերան տեղի ունեցավ Լոս Անջելեսում:
Ռոբերտ Փեթինսոնը, Քրիսթեն Սթյուարթն ու Թեյլոր Լոթները
Երկրպագուները ֆիլմի պրեմիերայից դեռեւս մի քանի օր առաջ արդեն տեղավորվել էին կինոթատրոնի մուտքի մոտ: Եվ ահա, մոտեցավ երկար սպասված պահը, շուրջն ամեն ինչ “խավարեց”, ու կարմիր գորգի վրա հայտնվեց հազարավոր աղջիկների կուռք, հենց ինքը` սրտակեր Ռոբերտ Փեթինսոնը: Ու եթե ձեզ դեռ հետաքրքիր է, բացի Ռոբերտից էլ ով էր ներկա պրեմիերային, պատմենք :)
Գրքի հեղինակ Սթեֆանի Մեյերը
Կարմիր գորգի վրա էին. “Մթնշաղ” ասքի հեղինակ Սթեֆանի Մեյերը, դերասաններ Քրիսթեն Սթյուարթը, Թեյլոր Լոթները, Դակոտա Ֆեննինգը: Պրեմիերային նաեւ ներկա էին Ուիլ Սմիթի երեխաները`Ջեյդենն ու Վիլլոն, դերասանուհի Ջենիֆեր Լավ Հյուիթը, Քիմ Քարդաշյանը եւ այլոք: Ասքի հերոսները սիրով լուսանկարվում էին երկրպագուների հետ եւ ինքնագրեր բաժանում:
Հարցում.
Ձեր սիրելի հերոսը «Մթնշաղ»-ից:
Աղբյուրը` www.spletnik.ru Պատրաստեց` Լենա Գեւորգյանը /Bravo.am/


×
11,730






