×


Միհրան Ծառուկյան

Միհրան Ծառուկյան

“Սիրո կինո” Միհրան Ծառուկյանը նոր երգով ու կերպարով հանդես կգա. երգչի նոր տեսահոլովակի նկարահանումների ընթացքին հետեւել է նաեւ BRAVO.am-ը: Միհրանն իր  պարային դասերին սովորածը կիրառում էր նկարահանման վայրում ;): “Սիրո կինո” երգի երաժշտության հեղինակն ու գործիքավորողը Էդգար Ալեքսանյանն է, խոսքերինը՝  Գրիգոր Կոկչյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Սերգեյ Ավագյանն է: “Սիրո կինոյի” սյուժեն սիրո խաղարկային պատմություն է: “Հերոսուհին տղային չի հավանում, բայց վերջում գալիս է ակումբ եւ պարում ինձ հետ: Մեկ օրն է ներկայացվում, լուրջ հարաբերություն, տանջված սեր չկա”, - այսպես է ներկայացրել երգիչը  տեսահոլովակի սյուժեն: Mihran Tsarukyan “Ամարաս”-ի աղջիկների հետ Միհրանն ակումբներից մեկում նկարահանվում էր պարային հատվածներում: Պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը ողջունում է, որ երգիչներն ուզում են բեմում իրենց ավելի ճկուն դրսեւորել.  “Մոտ մեկ ամիս առաջ Միհրանը սկսեց հաճախել պարի, այդ ժամանակ տեսահոլովակի մասին խոսք չկար: Նա պարելու փորձ ունի, բայց հիփ-հոփ, R&B ռիթմիկ ոճերը նոր են ու, կարծես, ստացվում է: Անհատական պարապմունքների արդյունքը կերեւա տեսահոլովակում ”: BRAVO.am-ի հետ զրույցում Միհրանն էլ հավելել է, որ Վիկա Մարտիրոսյանն ոչ միայն պարային մասն է բեմադրել, այլեւ տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքներին է օգնել. “Անկեղծ ասեմ, չգիտեի՝ ինչ եմ պարելու. Վիկան նկարահանումից մեկ օր առաջ վերջնական որոշեց իմ բոլոր հատվածները: Այս ոճում առաջին անգամ ինձ կտեսնեք: Բացի պարելուց, նաեւ երգն է տարբերվում իմ մնացած երգերից. այսպիսի ռիթմերով աշխույժ երգ չեմ ունեցել”: Mihran Tsarukyan and "Amaras" Խոսելով տեսահոլովակի բյուջեից՝ երգիչը կարեւորել է վերջնական արդյունքը եւ նշել, որ տեսահոլովակի համար պրոդյուսերի՝  Ալեքսանդր Ստեփանյանի հետ հստակ գումար չեն նախատեսել. “Քիչ բյուջեով կարող ես որակյալ տեսահոլովակ նկարել եւ հակառակը՝ մեծ գումարով անիմաստ արդյունք ստանալ: Ռեժիսորի մտածելակերպն ու ճաշակը, հուսով եմ՝ լավ արդյունքի կբերեն”: Ի դեպ, երգիչը նկարահանումից օրեր առաջ մեկ շաբաթում համերգներ է ունեցել Սյունիքի մարզի ու Արցախի մի քանի քաղաքներում՝  Կապանում, Մեղրիում, Ստեփանակերտում, Մարտունիում, Հադրութում: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW