×


Անի Քոչար

Անի Քոչար

“Փորիկս փոքրիկ է, բայց այն այլեւս առաջվանը չէ:)” Լրագրող, մոդել Անի Քոչարն ու  “Աշխարհն առանց արգելքների” հ/կ նախագահ Արման Մուշեղյանը 2010 թվականի հոկտեմբերից ամուսիններ են: Միմյանց հավերժ սիրելու խոստում տված զույգի պսակադրության` “ArmAni” հարսանիքի մասին BRAVO.am-ը պատմել է : Սիրո պտուղները “հավաքելուն” նորաստեղծ ընտանիքն ընդամենը հաշված ամիսներ կսպասի ;): Ani Qochar Անիի “վիճակի” փոփոխությունն օրերս ֆիքսել է լուսանկարիչ Արեգ Վարդանյանը: “Լուսանկարներում արդեն իսկ նշմարվում է իմ հղի վիճակը: Չնայած դեռեւս փորիկս փոքրիկ է, բայց այն այլեւս առաջվանը չէ: Ու թեեւ մոդելային կառուցվածքս փոքր-ինչ փոխվել է, բայց ուրախալի առիթն ինձ միմիայն երջանկացնում է, բացի այդ, այն ժամանակավոր է: Ինձ պոդիումում դեռ կտեսնեք”,- նշում է  “Ե՞ս Yes!” ամսագրի գլխավոր խմբագիրը: Մոդելը  խոստովանում է նաեւ` անչափ հետաքրքիր զգացողություններ է ունեցել. իրեն շատ անսովոր է եղել կեցվածքներ ընդունել երեւացող փորիկով. “Մի բան, որ մանեքենուհիներին միշտ կաշկանդում է: Եվ շարժումներում էլ այնքան ազատ չես, որքան նախկինում, բայց պետք է ասեմ, որ դրանից շատ չեմ նեղվում, քանի որ ե՛ւ քաշս, ե՛ւ փորիկիս չափսը, ե՛ւ կենսակերպս տրամաբանականի սահմաններում են. շատ գլոբալ փոփոխություններ չեն եղել, ինչն, իհարկե, հիանալի է եւ հնարավորություն է տալիս շարունակել աշխատանքն ու ակտիվ կենսակերպը”: Տեղեկատվությունը եւ լուսանկարները` “Անի Քոչար փրոդակշնի”

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին